Հետաքրքիր արշավ` Դիլիջան

Հոկտեմբերի քսանին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից շարժվեցինք դեպի Դիլիջան:  Ճանապարհին  կանգ առանք  Սևանում, Սևանի կղզին տեսնելու, իսկ հետո  շարունակեցինք  ճանապարհը: Դրսում պայծառ եղանակ էր, ամբողջ լեռները պատված էին ոսկեգույն երանգներով, ես աշունը այդպես  հրաշալի  չէի  տեսել:  Երբ  հասանք Դիլիջան,  շատ էինք զարմացել  շրջապատի գեղեցկությամբ, խոսքեր չկային  ասելու, ամեն ինչ զարմանալի ու  հիասքանչ էր:  Հաջորդ օրը  դուրս եկանք զբոսնելու` մեր փողոցը շատ աղտոտ էրՄենք էլ որոշեցինք մաքրելՄեզ  միացավ դիլիջանցի մի բարի մարդ, նա մեզ հաճույքով օգնեց: հետո էլ հյուրասիրեց  իր աճեցրած տանձերը: Շնորհակալություն հայտնեցինք ու վերցրինք միրգըՄենք  այցելեցինք  Ջուխտակ վանք, այնտեղ  կար  երկու  եկեղեցի, այդ եկեղեցիները շատ հին էինՆաև  եղանք Մաթոսավանքում` ընկեր Ներսեսի  ուղեկցությամբ: Մաթոսավանքը  կառուցել է  Ավագ  Զաքարյանը` Իվան  Զաքարյանի որդինՄաթոսավանքը կոչվում է Սուրբ  Աստվածածին վանքԱյն  գտնվում է անտառի մեջՄեր  օրը  շատ հետաքրքիր ու ուրախ անցավՀաջորդ օրը գնացինք Գոշավանք: Գոշավանքում մեզ ծանոթացրին  վանքի  պատմությանը: Մենք ուշադիր լսում էինք:  Այնտեղ գտնվում էր Մխիթար Գոշի արձանը`  դատաստանագրքով: Մխիթար Գոշը եղել է քահանա և լույս  պարգևող: Մեր օրը  շատ ուրախ անցավ: Շնորհակալություն ընկեր Սոֆյաին և ընկեր Գայանեին մեզ համար  այսքան ուրախ  ճամփորդություն պարգևելու  համար, շատ  կցանկանայի, որ  այսպիսի  ճանփորդություններ  շատ  լինեն:  

Комментарии

Популярные сообщения