Իմ զգացողությունը


Ամռանը ընտանիքիս անդամների հետ գնացինք Գորիս զբոսնելու, ճանապարհը շատ գեղեցիկ էր, ես շատ էի զարմացել ուրախությանս չափ ու սահման չկար: Երբ մեքենայով բարձրացանք լեռան վրայի եկեղեցին  ես երբ տեսա  զարմացած էի,  իմ մեջ շատ հարցեր էին առաջացել,  ես ինձ  չէի կարողանում զսպել: Այդպիսի եկեղեցի չես հանդիպի աշխարհի, որևէ տեղ, եկեղեցին  շատ  մեծ  պատմություն ուներ, պատմությունը շատ տխուր էր, եկեղեցին ուներ շատ հին իրեր, որ դեռ մինչև հիմա պահպանվել էին:  Ամենահետաքրքիրը ժամացույցն էր, որը  հուշում էր թշնամիների գալու մասին:    Հետո գնացինք ամենաբարձր ճոպանուղին վերևից ամեն ինչ երևում էր,   իմ  մեջ այնպիսի զգացողություն առաջացավ ասես ես երկնքում սավառնելիս լինեի,  ընկել էի երանությունների գիրկը:  Երբ, որ վերջացավ շատ էի տխրել: Հայրիկիս խնդրիցի նորից նստել, բայց նա մերժեց, բայց շատ զվարճալի էր վերևից մարդկանց տեսնել, իսկ հետո գնացինք Սատանի ջրվեժը այնտեղ կային դեղին  մեծ քարեր, քարերի մեջով  ջուր էր գալիս այդ տեսարանը շատ ափշեցուցիչ էր,  և վերջապես գնացինք տուն այդ օրը շատ լավ ու հետաքրքիր  անցավ  բոլորս շատ հիացած վերադարձանք տուն:


Комментарии

Популярные сообщения