Ներսես Աթաբեկյան

Մի անգամ,
երբ կեսօրն անց էր
ու ստվերն-անծայր,
ամպ կար՝ ճախրող կեղծամ,
և աղջիկ կար՝ անցյալ,
ու մի քիչ էր քամին,
ու մի քիչ էր բույրը՝
բուրմունքի ծաղր,
ու դադարը՝ հայացք,
ու կյանքը՝ մի պուճուր,
բայց՝ դարձյալ...

... Երբ կրկնակդ ասում է՝ եկա,-
մահը իմացյալ Ավարայրը չէ,
այլ՝ Ամենօրը,
մանավանդ երբ անց է կեսօրը,
ու ստվերն՝ անծայր,
մինչև հորիզոն,
ուր առաքյալը դեռ չափն է առնում
ջրերին դաջված ոտնահետքերի,
ու պատրանքների փլեկի վրա
Ջոնաթան Ճայն է վհատ սավառնում:

Комментарии

Популярные сообщения