Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար...
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով:
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար:
Комментарии
Отправить комментарий