Մարդու ծագումը նախագիծ
•Մարդու ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի
տեսություներ՝ պոլիցենտրիզմ, մոնոցենտրիզմ և ալագենիզմ: Պոլիցնետրիզի տեսւոթյունը
առաջ է քաշվել 1939 թվականին Ֆրանց վայդենրայխի կողմից: Նա գտնում էր, որ
ժամանակից մարդկային ռասաները առաջացել են նեանդերտալների ռասաներից: Համաձայն այդ տեսության ռազոգենեսի սկիզբը ստորին-միջին
պալեոլիտն է:
Մարդու
ծագման առասպելությունը կրոնը և
փիլիսոփայությունը
•Շատ կրոնների տեսանկյունից
մարդկային էության բնական (էվոլուցիոն) առաջացման բոլոր ասպեկտների վերաբերյալ
հարցի առաջքաշումը ընդունելի չէ, քանի որ նման մոտեցումը հակասում է մարդու
աստվածային ծագման տեսակետներին։ Որոշ կրոնական խմբեր ավելի հեռու են գնում իրենց
գաղափարներով և ժխտում են մարդու ֆիզիոլոգիական բնույթի էվոլուցիոն կապը
կենդանական աշխարհի հետ (կրեացիոնիզմ)։ Նման հայացքները հետևանք են կրոնական
դոգմաների բառացի ընդունման։ Առասպելների մեծամասնության մեջ ողջ մարդկային ցեղը
սերվում է նախածնողների զույգից՝ առաջին մարդկանցից, որոնք դարձել են մնացածների
մայրն ու հայրը՝
•Աբրահամյան կրոններում՝ Ադամ և Եվա
•Գերմանա-սկանդինավյան կրոններում՝ Ասք և Էմբլա։
•Որոշ առասպելներում աստվածները միանգամից ստեղծում են մի ողջ
ազգ։ Հինդուիզմում, ինչպես նաև հունական առասպելաբանության մեջ մարդկային ցեղն
առաջացել է մի քանի անգամ։ Փիլիսոփայության և մշակույթի մեջ «մարդ» հասկացությունը
անցնում է երկար ճանապարհ՝ բնության մասնիկից մինչև անհատականություն։
Комментарии
Отправить комментарий