Զատկի առիթով
Այս պատմվածքում Հովհանես Թումանյանը նկարագրում է իր ապրած ժամանակվա զատիկը: Նրա կարծիքով մարդիկ այդ տոնի իսկական գաղափարը մոռացել էին: Զատիկի տոնը վերածել էին կերուխումի, քահանաները շտապում էին տնից տուն շնորհավորանքների, որի դիմաց փող էին վաստակում: Մորթում էին իրենց տան գառներին, դա էլ տեսնելով երեխաները մեծ ողբերգություն էին ապրում: Եվ Թումանյանը ճիշտ նշում է, թե ինչ կապ ունի զատիկի տոնը, կամ Քրիստոսը այս ամենի հետ: Մեր ժամանակներում զատիկը տոնը նշում են ավելի հետաքրքիր և գույնավոր: Պատրաստում են զանազան զատկական ուտելիքներ, ներկում են ձուն կարմիր գոյնով, որը խորհրդանիշում է Քրիստոսի արյունը: Մեր ժողովուրդը զատիկի տոնին այցելում է եկեղեցիներ և մասնակցում պատարագի: Մենք բոլորս միմյանց դիմում ենք << Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>:
Комментарии
Отправить комментарий