Նիագարա ջրվեժի մասին

Նոյեմբերի սկզբից մինչև հունվարի առաջին շաբաթ ընկած ժամանակահատվածում Նիագարա ջրվեժը զարդարվում է բազմաթիվ երանգներ ունեցող լույսերով: Այս երեք ամիսների ընթացքում շրջակա ամեն ինչ լուսավորվում է ավելի քան 3 մլն լամպերով՝ ստեղծելով կրակների անկրկնելի շոու:
Չայած այն հանգամանին, որ Նիագարա ջրվեժը լուսավորված է գրեթե ամբողջ տարվա ընթացքում, բայց հենց այս ձմեռային փառատոնն է, որ այնտեղ է բերում հազարավոր զբոսաշրջիկների և հետաքրքրասերների: Բացի այդ, եթե տարվա մյուս եղանակներին ջրվեժը շողարձակում է օրական 3 ժամ, ապա ձմռանը այն այդպիսին է 7 և ավել ժամ:
Այս հրաշալի տեսարանը ավելի հասանելի դարձնելու նպատակայնությամբ Նիագարայի մերձակայքում գործում է հատուկ երթուղի, որը տեղափոխում է այս ամենը վայելել ցանկացողներին: Լուսային ճառագայթները դուրս են գալիս 21 հզորագույն լուսարձակների համակարգից, որոնցից յուրաքանչյուրը ունի 30 դույմ շառավիղ: Այդ լուսարձակները տեղակայված են ջրվեժի հակառակ կողմում, ինչի շնորհիվ էլ հնարավոր է նման լուսային շոու ստանալ:
զՋրվեժը լուսավորելու գաղափարը ծնվել է ավելի քան 150 տարի առաջ՝ 1860թ-ին, իսկ կոնկրետ էլէկտրական լամպերի կիրառումը սկսվել է 1879թ-ին, երբ այնտեղ էր այցելել Կանադայի գեներալ-նահանգապետ Մարկիզ Լորնին: Ավելի զարգացած լուսային համակարգը տեղադրվել է արդեն 1907թ-ին և հանձնվել շահագործման  General Electric ընկերությանը:


Комментарии

Популярные сообщения