Ինչ է էկոլոգիան

Էկոտոլոգիա- կացարան, բնակարան, տուն, ունեցվածք և այլն:  Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Այս տերմինը առաջին անգամ առաջարկել է գերմանացի կենսաբան Հեկկելը 1866 թվ. <<Օրգանիզմների ընդհանուր մորֆոլիգիա>> գրքում:

Սահմանումներ  
Էկոլոգիա տերմինը ժամանակակից պայմաններում ավելի լայն նշանակություն ունի, քան այդ գիտության զարգացման առաջին տասնամյակների ընթացքում։ Ներկայումս ավելի հաճախ էկոլոգիական հարցեր ասելով հասկացվում են, նախ և առաջ, շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող հարցերը(նայի’ր նաևէնվայրոնմենտալիզմ)։ Մեծամասամբ իմաստի այդպիսի աղավաղումը կատարվել է մարդու կողմից շրջակա միջավայրի վրա առավել շոշափելի ազդեցության հետևանքով։ Սակայն անհրաժեշտ է միմյանցից տարբերել ecological («որը վերաբերում է էկոլոգիա գիտությանը») և environmental («որը վերաբերում է շրջակա միջավայրին») հասկացությունները։ Էկոլոգիայի նկատմամբ համընդհանուր ուշադրությունը հանգեցրել է նրան, որ այդ գիտության վերաբերյալ նախկինում Հեկկելի կողմից(բացառապես կենսաբանական) տրված առաջնային, բավականին հստակ բնորոշումը ընդլայնվել է, և այն իր մեջ ներառում է նաև այլ բնագիտական և նույնիսկ հումանիտար գիտությունների ոլորտները։ Էկոլոգիայի դասական սահմանումները։ Էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է կենդանի և անկենդան բնության միջև փոխհարաբերությունները։ Այդ գիտության երկու այլընտրանքային սահմանումներն են.
  • Էկոլոգիան բնության էկոնոմիկայի ճանաչումն է, կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի օրգանական և անօրգանական բաղադրիչների միջև բոլոր տեսակի փոխհարաբերությունների միաժամանակյա հետազոտությունն է . . .Այսպիսով, էկոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է բնության մեջ գոյություն ունեցող բոլոր բարդ փոխադարձ կապերը, որոնք Դարվինի կողմից դիտարկվել են որպես գոյության պայքարի պայմաններ։
  • Էկոլոգիան կենսաբանական գիտություն է, որը հետազոտում է վերօրգանիզմային մակարդակի համակարգերի (պոպուլյացիաներ, նոր համակեցություններ, էկոհամակարգեր ) կառուցվածքը և գործառույթները տարածության ու ժամանակի մեջ՝ բնական և մարդու կողմից փոխակերպված պայմաններում։
Էկոլոգիայի երկրորդ բնորոշումը տրվել է 5-րդ Միջազգային էկոլոգիական կոնգրեսում(1990)` նպատակ ունենալով հակազդել էկոլոգիա տերմինի իմաստի աղավաղմանը, որը դիտվում է ներկայումս: Սակայն այդ սահմանումը լիովին բացառում է էկոլոգիայի կառուցվածքից աուտոէկոլոգիայի` որպես գիտության բացառումը, ինչը արմատապես սխալ է։

Էկոլոգիա սահմանման բարդությունները
  • Դիսցիպլինի սահմանների և հարակից դիսցիպլինների հետ փոխհարաբերությունների անորոշությունը:
  • Դիսցիպլինի կառուցվածքի մասին չկայացած պատկերացումները:
  • Էկոլոգիայի բաժանումը ընդհանուր և մասնավոր էկոլոգիայի:
  • Էկոլոգիայի ստորաբաժանումը երեք մակարդակների՝առանձնյակների, պոպուլյացիաների և կենացենոզների էկոլոգիա:
  • Պոպուլյացիաների էկոլոգիայի տեղը աուտոէկոլոգիայի և սինէկոլոգիայի բաժանման ժամանակ:
  • Բույսերի և կենդանիների էկոլոգիայի միջև տերմինաբանության տարբերակումը:

Գիտության պատմությունը
Դեռևս վաղ ժամանակներից մարդիկ սկսել են նկատել կենդանիների և նրանց ու շրջակա միջավայրի միջև փողհարաբերությունների տարբեր օրինաչափություններ: Սակայն, այն ժամանակ էկոլոգիան նույնիսկ չի եղել որպես առանձին գիտություն, այլ հանդես է եկել  որպես փիլիսոփայության մի մաս:





Комментарии

Популярные сообщения