Էռնեստ Հեկել

Էռնստ Հենրիխ Ֆիլիպ Հեկկել (գերմ. Ernst Heinrich Haeckel) ծնվել է 1834թ. փետրվարի 16-ին: Հեկկելը գերմանացի բնագետ և փիլիսոփա է: Պիթեկանտրոպ և էկոլոգիա տերմինների հեղինակն է:
1852թ. Բեռլինի և Վիեննայի համալսարաններում բժշկություն և բնագիտություն է ուսումնասիրել: 1857թ. ստացել է բժշկի դիպլոմ: 1861թ. եղել է դոցենտ, իսկ արդեն 1865–1909թթ. Իոնիայիչ համալսարանի պրոֆեսոր: Հեկկելի վրա մեծ ազդեցություն են ունեցել դարվինական մտքերը: 1863թ. Գերմանիայի գիտական հասարակության նիստի ժամանակ նա հանդես է գալիս դարվինիզմի մասին ելույթով, իսկ արդեն 1866թ. լույս է տեսնում նրա «Օրգանիզմների ընդհանուր ձևը» գիրքը: Երկու տարի անց լույս է տեսնում «Աշխարհաստեղծման իրական պատմությունը» գիրքը, որտեղ նրանց կողմից էվոլյուցիան այլ կերպ էր արտացոլված, իսկ 1874թ. Հեկկելը հրապարակում է «Անթրոպոգեն» կամ «Մարդու զարգացման պատմությունը» աշխատությունը, որտեղ քննարկվում էին մարդու զարգացման խնդիրները: Նրան է պատկանում պատմական անցյալում մարդու և կապիկի միջև կապի գոյության գաղափարը, ինչը հետագայում հաստատվել է պիթեկանտրոպի մնացորդների գտածոների միջոցով:
Հեկկելն ուսումնասիրել է բազմաբջիջների առաջացումը (գաստրեյի տեսություն), (1866թ.), ձևավորել օրենք կենսաբանական ծագման մասին, որի համաձայն` օրգանիզմի անհատական զարգացման ժամանակ նրա զարգացման էվոլյուցիայի փուլերը վերարտադրվում են: Գաստրեյի տեսությունը նրան մեծ համբավ է բերել: Ներկայումս էվոլյուցիոնիստները գաստրեյի տեսության կողմնակիցների հետ համատեղ ուսումնասիրում են ինչպես ֆագոցիտների լավ հիմնավորված տեսությունը, որն առաջարկել է Մեչնիկովը 1879-1886, ինչպես նաև սինզոոսպորի տեսության և բազմաբջիջների առաջնային ձևերի տեսությունը, որը ստեղծել է Զախվատկինը:
 
Շարունակելով իր կենդանաբանական հետազոտությունները լաբորատորիայում և գիտարշավը դեպի Մադեյրա կղզի, Ցեյլոն, Եգիպտոս և Ալժիր` Հեկկելը հրապարակում է մենագրություններ ռադիոլյարիաների, ստորջրյա ապրող մեդուզաների, սիֆոնոֆորերի, խորը ջրերում ապրող ձկնակեր ձկների մասին, ինչպես նաև հրապարակում է իր վերջին համակարգված աշխատությունը` «Սիստեմատիկ ֆիլոգենիա» («Systematische Philogenie»):
 
Մահացել է 1919թ. օգոստորի 9-ին, Իենայում:

Комментарии

Популярные сообщения