Մխիթարյան Միաբանություն
Հայ կրոնական և մշակույթային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու վենետիկյան վանականների միաբանություն: Հիմնադրվել է 1701 թվ. սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից: Միաբանությունն իր ործունեության ընթացքում հրատարակել է բազմաթիվ հայագիտական բանասիրական, կրոնական և գիտական այլ աշխատություններ:
Մխիթար
Սեբաստացին ծնվել է 1676 թվ. փետրվարի 7-ին` Սեբաստիա քաղաքում: Ուսումը ստացել է
Սեբաստիայի Սուրբ Նշան վանքում: 1690 ականներին անցնում է Էջմիածին ապա
Սևանի և Կարինի Հնձուց վանքերը: 1693 թվ. ուսման նպատակով Մխիթարը
մեկնում է Հալեպ, իսկ 1696 թվ մայիսի 17-ին օծվում որպես քահանա: Մխիթարը իր
շուրջ հավաքում է մի խումբ հայ երիտասարդների և որոշոմ հիմնել միաբանություն:
Մխիթարը Կոստանդնուպոլսի վարդապետ խաչատուր Առաքելյանին խնդրում է ստանձնել
ապագա միաբանության առաջնորդի պաշտոնը, սակայն խաչատուրը մերժում է այդ առաջարկը:
Այնուհետև Մխիթար Սեբաստացին գնում է Կարմիր վանք, ուր սկսում է զբաղվել դպիրների
կրթության գործով:
1699 թվ.
Կարմիր վանքում Մխիթարին շնորհում է Վարդապետի աստիճան: Շուտով Մխիթարն ընդունում
է կաթոլիկ դավանանքը, բայց և պահպանում իր ազգային առանձնահատկությունները: 1701
թվ. սեպտեմբերի 8-ին` Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին, Մխիթարը և իր շուրջվ
համախմբված երիտասարդները Կոստանդնուպոլսում հիմնում էին Սուրբ Անտոն Աբայի
միաբանությունը: Շուտով Կոստանդնուպոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքների
միջև հարաբերությունները լարվում են`հասնելով արյունալի բախումների:
Կոստանդնուպոլսի ղեկավարությունը դիմում է ոստիկանության աջակցությանը`
ձեռբակալելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու համակիրներին` Մխիթարին, Խաչատուր
Առաքելյանին, Սարգիս Եվդոկացուն: Մխիթարը փախուստի է դիմում և պաշտպանություն է
գտնում հիսուսյան հայրերի մոտ:
Մխիթարյան միաբանության զինանշանը շատ բաների մասին է պատմում: Այն վահանի նման է,
որի կենտրոնում կա խաչ: Խաչի ծայրերին կան տառեր Ո Կ Վ Ա դրանք: <<Որդի կույսի վարդապետ ապաշխարության>> նախադասության սկզբնատառերն են:
Խաչի
չորս անկյուններում կան
չորս առարկաններ, որոնք խորհրդանշում են վանականւ հոգևոր ճանփորդությունը և
բնորոշ են առաքյալի կյանքին` կրակ, զանգ վարդապետի գավազան և բաց գիրք:
Քանի որ իրական Մխիթարյան Միաբանը իր սրտում միշտ վա է պահում աստվածային
սիրո կրակը և երբ պահանջվում է հնազանդվել, նա իրականացնում է իր առաքելությունը`
քարոզելու քարոզելու Հիսուսի ավետարանը:
Комментарии
Отправить комментарий