Ձեռնարկատիրական գործունեության բնույթ

Աշխատանքը կապիտալը և բնական ռեսուրսները` որպես արտադրության գործոնները համակցվում է  ձեռնարկատիրական գործունեության միջոցով:
Ձեռնարկատիրությամբ զբաղվող մարդիկ համարվում են ձեռներեցներ: Նրանք ինքնատիպ սոցիալական խումբ են, և աչքի են ընկնում իրենց առնաձնահատուկ ունակություններով: Ձեռներեցի գործունեության կարևոր խթան է համարվում շահույթի ստացումը:

Ձեռնակատիրությունը աչքի է ընկնում մի շարք գծերով: Ձեռնարկատիրությանը բնորոշ է նորարությունը: Դա արտահայտվում է նոր արտադրատեսակի, տեխնիկայի տեխնոլոգիայի արտադրության կիրառման միջոցով:
Ձեռնարկությունը ռեսուրսները արդյունքի վերածող արտադրական կազմակերպություն է:
Ձեռնարկությունը տնտեսական գործունեության սկզբնական օղակն է ունենում բնական ռեսուրսների միացման գործընթացը: Այդ գործընթացի ժամանակ ստեղծվում է այս կամ այն բարիքը:

Փոքր միջին և խոշոր գործարություն
Ֆիրմաները լինում են փոքր, միջին և խոշոր: Փոքր ֆիրմաների հիմնական առավելությունն այն է, որ կարողանում են ամիջապես արձագանքել շուկայական պահանջարկի փոփոխությունը: Օրինակ եթե որևէ փոքր ֆիրմա արտադրում է հրուշակեղեն, իսկ շուկայում մեծացել է պաղպաղակի պահանջարկը, ապա նա կարող է կապիտալն անմիջապես ուղղել այդ արտադրություն:

Ձեռնարկության ծախսերը հասույթը և շահույթը
Ֆիրմայի կատարած ծախսերը լինում են հաստատուն և փոփոխուն:
Հաստատուն են համարվում այն ծախսերը, որոնք բարիքների քանակության կամ արտադրության ծավալի փոփոխության չեն փոխվում:
փոփոխուն ծախսեր
որոնք բարիքների արտադրության քանակից կախված փոփոխվում են:






Комментарии

Популярные сообщения