Քանդակագործություն և նկարչություն
Վաղ միջնադարում զարգացավ նաև քանդակագործությունը` պայմանավորված ճարտարապետության և շինարարության բուռն վերելքով: Այդ շրջանից հայտնի են մի շարք բարձրաքանդակներ և զարդերի փորագրություներ, որոոնցով պատում էին եկեղեցիների, դամբարանների, պալատների պատերը: Իր զարդաքանդակներով աչքի է ընկնում Զվարթնոցի տաճարը, որի պատերին նռներ և խաղողի ողկույզներ են պատկերված: Զվարթնոցի սյուներին քանդակված են թևատարած հզոր արծիվներ: պահպանվել են նաև շինարարների մի քանի պատկերներ` աշխատանքային գործիքները ձեռքներին: Զվարթնոցի պատին Ներսես կաթողիկոսը թողել է հունարեն արձանգրություն: Վաղ միջնադարում եկեղեցիների պատերը երբեմն ներսից զարդարում էին նկարներով: Դրանցով պատկերում էին նաև Քրիստոսի հսկայական կերպարանքը նռների, խաղողի ողկույզների և զարդերի նկարներով:
Նկարչության մի տարատեսակ է խճանանկարը, որով սովորաբար ծածկում էին եկեղեցիների, պալատների, բաղնիքների հատակը: Խճանկարները պատրաստվում էին բազմագույն և բազմերանք քարերից: Հայկական լավագույն խճանկարները պահպանվել են Երուսաղեմի հայկական եկեղեցիներում: Դրանցից մեկն ունի շուրջ 30 քառ.մ մակերես և զարդարված է թռչունների, ձկների և խաղողի ողկույզների զարդանախշերով:
աղբյուրը- տես այստեղ

Комментарии
Отправить комментарий