Ես կարողանում եմ

Ես 3-րդ դասարանից սեբաստացի եմ, հիմա արդեն 10-րդ  դասարանում եմ: Հպարտ եմ, որ սովորում եմ այսպիսի հետաքրքիր ու  անակնկալներով լի դպրոցում:  Այստեղ ձեռք բերեցի շատ ընկերներ,  շատ ուրախ եմ, որ ունեմ այսքան հոգատար ու բարի ուսուցիչներ:  Մասնագիտությունս նկարչությունն է, շատ եմ ուզում լավ  նկարել: Գծանկարի, գունանկարի դասաժամերին ես ինձ  լավ եմ զգում, ուզում եմ ամեն ինչ անել, որ բոլոր ուսուցիչները ինձնով հպարտանան:  Մի մեծ խմբով հետ 3 օր ճամփորդեցինք  Դիլիջանում, եղանք Գոշավանքում, Մաթոսավանքում:  Հիացած եմ: Կատարեցինք շատ նախագծեր ու աշխատանքներ:  Մաքրեցինք  շրջապատը  և շատ տխրեցինք, որ  մարդիկ այսքան անտարբեր են շրջապատի աղտոտության նկատմամբ: Դեկտեմբերին  արեցինք  ևս  մի նախագիծ. պատրաստվում էինք  Ամանորին և այդ  առիթով պատրաստեցինք  տոնածառ: Գործունեությունս ընտրել եմ պարը: Դպրոց  էր եկել հայտնի նկարիչ Սամվել Գրիգորյանը:   Նրա  օգնությամբ  պատրաստեցինք  շատ  կոլաժներ, իսկ ցուցահանդեսին ու իմ նկարը  նույնպես ներկայացվեց:  Դեկտեմբերին  գնացինք  Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացում դիտելու:

Առջևում Դիջիթեք 2015-ն է: Պատրաստվում եմ ներկայանալ նաև այդ ստուգատեսին: 




Комментарии

Популярные сообщения