Մարդու ծագումը
Մարդու ծագման հարցը դարեր շարունակ գրավել է մարդկության ուշադրությունը: Մարդու ծագման շուրջ եղած տեսատետբերի միջև միշտ գաղափարական սուր պայքար է ծավալվել: հազարամյակներ շարունակ, գերիշխում էր մարդու աստվածաբանական ծագման վերաբերյալ կրոբական տեսակետը, որը ներկայումս ևս ունի մեաթիվ համախոհներ: Մարդու ագման վերաբերյալ գոյություն ունեցող կրոնական հայացքներից բացի որոշ մտաողներ ընդհունում էին կենդանիներից մկարդու բնական ծագման վարկածը: Մարդու և կենդանիների նմանության վերաբերյալ կարծիքներ կարելի է հանդիպել անտիկ շրջանի հույն փիլիսոխաների աշխատություներում: Մեր թվարկությունից 6 դար առաջ հույն փիլիսոխա Անաքսիմադրոսը գրել է,որ <<Արևի ճառագայթների ազդեցության շնորհիվ կիսահեղուկ տիղմի մեջ առաջացել են ձկնանման արարածներ, որոնք սկզբում ապրել են ջրում, հետո անցնելով ցամաք, աստիճանաբար վերածվել են մարդու>>: Դեռևս հնուց հնդիկ փիլիսոփաների աշխատություներում նշվում էր, որ մարդն առաջացել է կապիկներից, որոնք ապրում էին երկրի վրա 18 միլիոն տարի առաջ: Հույն փիլիսոփա Արստոտելը կենդանիներին բաժանելով անարյուն և արյուն ունեցողների, մարդուն մտցրել է արյուն ունեցողների մեջ և նշել, որ մարդը շատ հատկանիշներով նման է կապիկների:
Комментарии
Отправить комментарий