Վարդան Մամիկոնյան

 Պարսկաստանի Հազկերտ Բ-ը  Սասանյան արքան 449 թվականին հրովարտակով հայերեն կոչ է արել հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել կրոնապաշտությունը: Վարդան Մամիկոնյանի  մասնակչությամբ  Արտաշատում գումարված ժողովը  մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը:  Մերժողական պատասխան են ուղարկել  նաև դրացի վրացիներն  ու աղվանները: Վարդանի և հայոց Վրաց Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն:  Մահապատժի սպառնալիքի տակ նրանք ուրացել են իրենց հավատքը:

Հազկերտ Բ-ն  պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորոխմբի  ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան` հանձնարարելով 1 տարում եկեղեցիներ վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաներ: Հայ ննախարարները վերադարձել են հայրենիք` անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդլայնումը:

Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ 450 թվականի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է այլև այդ մամիսն գաղտնի տեղեկացրել Հազկերտ ll-ին:
450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին խաղխաղ քաղաքի մերձակայքում պարտության է մատնել Սեբուխտ զորավարի զորքերին, ապա նրանց քշել  նաև Աղվանքի բերդերից:
Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ:

Комментарии

Популярные сообщения