Սոսե մայրիկ

Ծնվել է 1868թ. Արևմտյան Հայաստանի Խլաթ գավառի Թեղուտ գյուղում: 13 տարեկան հասակում ամուսնացել է Խեչոյենց Սերոբի, հետագայում նշանավոր ֆիդայի Աղբյուր Սերոբի հետ, դարձել նրա քաջ ու ավնախ զինակիցն ու զինվորը:
 Հայ հալածականների հանդեպ ցուցաբերած բարության, բազմակողմանի օգնության համար ժողովուրդը նրան անվ անել է Մայրիկ: 1890թ. ամուսինը մեկնել է պանդխտության, Սոսեին թողնելով առաջնեկ որդու` Հակոբի հետ: Երիտասարդ գեղջկուհու վրա խոր տպավորություն են թողել ամուսնու հորեղբոր` Առաքելի հայրենասիրական պատմությունները, ով մասնակել էր Ներսես պատրիարք Վարժապետյանի օրոք տեղի ունեցած ազգային եռուն կյանքին: 1895թ., երբ ամուսինը վերադարձել է հայրենի գյուղ և զբաղվել քարոզչությամբ, Սոսեն եղել է նրա կողքին, նրա գաղափարակիցն ու զինակիցը: 1898թ., Բաբշենի կռվից հետո, Սերոբի հետ ապաստանել է Սասունում: 1899թ. Գելիգուզան գյուղում, Հակոբ որդու և Սերոբի եղբայրների (Մխեի և Զաքարի, ովքեր զոհվել են այդ մարտում) հետ զինված դիմադրություն է ցույց տվել թշնամուն`դրսևորելով մեծ խիզախություն: Վիրավոր գերվել և տարվել է Բիթլիս, սակայն շուտով ազատ է արձակվել: 1904թ. Սասունի ապստամբությունիօց հետո մեկնել է Վան, այնտեղից Կովկաս: Սոսե Մայրիկի մյուս` Սամսոն որդին, զոհվել է Կարինում, ջարդերի ժամանակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920-ական թթ. բնակություն է հաստատել Կոստանդնուպոլսում, ապա` Եգիպտոսում, Ալեքսանդրիայում: Սոսե Մայրիկը մահացել է 1953թ. մարտի 3-ին Եգիպտոսում: 1998թ. մայիսի 28-ին Սոսե Մայրիկի աճյունն ամփոփվել է Երևանի Եռաբլուր պանթեոն-գերեզմանատանը: Սոսե Մայրիկի և Աղբյուր Սերոբի դիմաքանդակները գտնվում են Գյումրիում, իսկ Սոսեի կիսանդրինկանգնեցվել է Լեռնային Ղարաբաղի` իր անունը կրող դպրոցի բակում

Комментарии

Популярные сообщения