Եղիշե Չարենց

Հազար ու մի վերք ես տեսել ,- էլի կը տեսնես
Հազար խալխի ձեռք ես տեսել,- էլի կը տեսնես

Աշնան քաղած արտի նման՝ հազար զոհերի
Չհավաքված բերք ես տեսել,- էլի կը տեսնես

Գլուխտ չոր քամուն տված պանդուխտի նման,
Հազար տարվա հեք ես տեսել,- էլի կը տեսնես

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան,
Ինչքան հանճար, խելք ես տեսել,- էլի կը տեսնես

Քո Չարենցին լեզու տվող երկիր Հայաստան,
Հազար ու մի երգ ես տեսել,- էլի կը տեսնես։

Չարենցը այս բանաստեղծությունը գրելիս հիշում էր հայ ծողովրդի դառը ու դաժան կյանքը։ Թշնամու անարդար վարվելը, նա ամեն ինչ հիշում էր, թե ինչպես թշնամին ուժով ուզում էր ստանալ այն ինչ իրեն չէր պատկանում, 7 այդ ամենը անում էին անարդար վարվելով։ Մենք հիմա ապրում ենք խաղաղ  Հայաստանում, ունենք անկախ հայրենիք։ Կարդում, սովորում ենք շատ բանաստեղծություներ 7 հպարտանում մեր բանաստեղծներով։ Չարենցը նրանցից մեկն էր, առանձնանում էր իր հանճարեղությամբ ինչպես նա7 ինքն է նշում իր բանաստեղծություների մեջ թե որքան հանճարներ է տվել հայ ժողովուրդը։




Комментарии

Популярные сообщения