Հայրենական մեծ պատերազմ
1941 թվ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտեց 1939 թվ. կնքված միմյանց վրա չհարձակվելու մասին պայմանագիրը և պատերազմ սկսվեց ԽՍՀՄ-ի դեմ: Սկսվեց խորհրդային ժողովուրդների հայրենական մեծ պատերազմը: Գերմանիան վաղուց էր նախապատրաստվել պատերազմին և ստեղծել հզոր բանակ: 1939- թվ-ին, սկսելով երկրորդ համաշխարհային պատերազմը, գերմանիան հասցրել էր նվաճել գրեթե ամբողջ Եվրոպան:
Շարունակում էր պատերազմը Անգլիայի դեմ, ձգտում էր հասնել համաշխարհային տիրապետությանը:
Գերմանիայի հարձակումը տեղի ունեցավ առանց հայտարության, բայց ոչ հանկարծակի, քանի, որ ԽՍՀՄ ղեկավարությունը տեղեկացվել էր գերմանիայի հնարավոր հարձակման մասին: Խորհրդային զորքերը կրեցին մեծ կորուստներ, թշնամուն հանձնեցին շատ տարածքներ: Պատերազմի նախօրյակին հազարավոր սպաներ բանտարկվեցին, որից բանակը խիստ թուլացավ:
Խորհրդային պետությունը այս ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում ղեկավարում էր Ստալինը: Ստալինը պաշտպանության պետական կոմիտեի նախագահը: Նրա ձեռքում էր թշնամու դեմ հաղթանակի կազմակերպման ամբողջ գործը:
Комментарии
Отправить комментарий