Խոսքը
Խոսքը
Ինչ դեր ունի խոսքը մարդու կյանքում: ինչու ենք միմյանց մասին կարծիք կազմում հենց առաջին խոսքից: Ինչ կարող է անել խոսքը կամ բանը:
Երբեմն խոսքը կարող է մարդու կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալ: Դա կարող է լինել նույնիսկ նրա կամքից անկախ: Համոզված եմ, որ շատերդ նկատել եք մարդկանց, ովքեր իրենց խոսքը սխալ գործածելով, անվերջ տարաձայնությունների ու պարտությունների մեջ են: Բայց կան նաև մարդիկ, ովքեր խոսքի միջոցով կարողանում են հաջողությունների հասնել: Մեր քաղաքում շատ կան այնպիսի մարդիկ, որ խոսում են վատ խոսելու ոճով, խոսքերով խաղում են մարդկանց զգացմունքների հետ, իսկ կան այնպիսիները, որ, անկախ ամեն ինչից, ուզում են այնպես խոսել, որ մարդիկ լավ կարծիք կազմեն, գնահատեն:
Комментарии
Отправить комментарий