Հակոբ Պարոնյան
Պարոնյանը միշտ պիտի փայլի իր սեռին մեջ թե՛ իմացական սուր կարողությամբ, թե՛ երգիծաբանական բեղուն հմտությամբ և թե՛ լեզվական ընտիր վճիտ բացատրությամբ:
Մաթեոս մամուրյան
Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը և գրչի մեկ շարժումով հաճած ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը:
Հրանդ Ասատուր
Պարոնյանի ծաղրը՝ երբեմն ծիստ է անողոք, մեծ մասամբ՝ ավելի նուրբ, հումորով լի, գրեթե բարեհոգի, բայց և այնպես միշտ դիպուկ և շեշտակի, շոշափում է հայկական կյանքի գրեթե բոլոր բացասական երևույթները:
Յուրի Վեսելովսկի
Ծնվել է Թուրթիայի եվրոպական մասի Ադրիանապոլիս քաղաքում 1843 թվականին: Հայրը Հովհաննես աղան, միջին կարողության տեր ծառայող էր: Նախնիները գաղթել էին պատմական Ակն քաղաքից: Ադրիանապոլսի բնակչության մեծամասնությունը գրողի մանկությունն անցնում է հունական միջավայրում:
Տարրական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում: Նրա առաջին ուսուցիչը եղել է հետագայում հռչակավոր կրոնական գործիչ Ներսես Վարժապետյանը, որի մասին Պարոնյանը համկրանքով է խոսում իր <<Ազգային ջոջերում>>: Վարժարանում ուսուցումը առավելապես աստվածաշնչական ուղղոություն ուներ և բնականաբար, սաներին մեծ գիտելիքներ չէր կարող տալ:
Բայց և այնպես, պատանի Հակոբը ուսման տարիներին բավական հմտանում լեզուների, մասնավորապես մայրենի լեզվի իմացության մեջ: Վարժարանն ավարտում է 1857 թվականին: Նույն տարին էլ ընդունվում է Ադրիաբապոլսի հունական դպրոցը, որտեղ սովորում է ընդհամենը մեկ տարի:
Սկյուտարի վարժարանում աշխատելիս Պարոնյանը անոթանում է բանաստեղծ Սիմոնմ Ֆելիկյանի հետ և նրա առաջարկով սկսում է աշխատակցել <<Եփրատ>> թերթին՝ հետագայում դառնալով նրա խմբագիրը: Այդպես է սկսվում մեծ երգիծաբանի մուտքը լրագրության և հրապարակախոսության աշխարհ:
Պարոնյանի ստեղծագործական կյանքում վճռական դեր է կատարում նրա ծանոթությունը Հարություն Սվաճյանի և նրա <<Մեղու>> հանդեսի հետ:
Կարճ ժամանակ աշխատակցելով <<Մեղու>>-ին՝ նա այնուհետև ստանձնում է շաբաթաթերթի խմբագրությունը: Պարբերականի քննադատական ողղվածությունն ավելի է սրվում, որը և պատճառ է դառնում իշխանությունների կողմից նրա փակվելուն:
<<Մեղուի>>-ի դադարումից անմիջապես հետո Պարոնյանը հիմնում է <<Թատրոն>>, շաբաթաթերթը, որը լոիյս է տեսնում ընդամենը երեք տարի: Միաժամանակ հրատարակում է <<Թատրոն մանկանց>> պատկերազարդ պարբերականը: Սրանց դադարումից 5-6 տարի հետ միայն հաջողվում է հրատարակել նոր երգիծաթերթ՝ <<Խիկալը>>, որը շուտով արժանանում է նախորդների ճակատագրին:
Պարոնյանի լավագույն ստեղագորությունները լույս են տեսել այս պարբերականներում: Նա գրեթե մենակ էր լցնում իր խմբագրած թերթերի ու հանդեսների էջերը: դա տառապալից աշխատանք էր: Բայց կամքի գերագույն լարումով նա հաղթահարում էր հոգեկան ու ֆիզիկական զրկանքները՝ խորապես հավատացած լինելով, որ սերունդներին թողնում է գրական անմահ ժառանգություն:
Կյանքի վերջին տարիներին կարիքը մեծ երգիծաբանն ստիպում է նորից անցնել հաշվապահի հոգեմաշ աշխատանքին: Բայւց հյուծող հիվանդությունը՝ թոքախտը արդեն վերջնականապես քայքայել էր նրա օրգանիզմը: Պարոնյանը վախճանվում ՝ 1891թվ. մայիսի 27-ին:

Комментарии
Отправить комментарий