Ես կարողանում եմ
Ես 3-րդ դասարանից սեբաստացի եմ, հիմա արդեն տասերորդ դասարանում եմ: Հպարտ եմ, սովորում եմ այսպիսի հետաքրքիր ու անակնկալներով լի դպրոցում: Այստեղ ձեռք բերեցի շատ ընկերներ` շատ ուրախ եմ, որ ունեմ այսքան հոգատար ուսուցիչներ: Մասնագիտությունս նկարչություն է, շատ եմ սիրում ազատ ժամանակներին զբազվել նկարչությամբ, ուզում լավ նկարել և զարմացնել բոլորին իմ աշխատանքներով: Գերմանանիայից մեզ հյուր էր եկել հայտնի արվեստագետ Սամվել Գրիգորյանը, նա շատ հումորով մարդ էր նրան դուր եկավ կրթահամալիրը: Նրա օգնությամբ պատրաստում էինք հետաքրքիր նկարներ, կոլաժներ տեղի ունեցավ ցուցահանդես որտեղ մեր աշխատանքներն էին փաքցրած: Դասաժամերին կատարում էինք տարբեր նախագիծներ, սովորեցինք, ի՞նչ է խոսքը մարդու կյանքում: Պատմության դասաժամերին սովորեցինք, ուսումնասիրեցինք Հայրենական մեծ պատերազմը, Ստալինգրադի ճակատամարտը, շատ հայտի Սոսե մայրիկի մասին: Մասնակցեցի ծառատունկին, որտեղ ամեն մեկը տնկում էր մեկական ծառ: վերջերս տեղի ունեցավ մեծ ցուցահանդես որտեղ ցուցադրվում էին Արթուր Շահվերդյանի աշխատանքները եկել էին շատ հյուրեր՝ ուրախ եմ, որ գտնվում եմ հայտնի մարդկանց միջավայրում որտեղ ամեն ինչ կարծես հեքիաթիաթային է:
Комментарии
Отправить комментарий