Ձեռագրեր


Հայ ժողովրդի մեծագույն հարստությունը հին ձեռագրերն են: Աշխարհում կան մոտ  30.000 հայերեն հին ձեռագրեր, որոնց մեծ մասը պահվում է Երևանի մատենադարաներում` Մեսրոպ Մաշտոցի անվան ինստիտուտ թանգարանում: Հայկական ձեռագրերի մյուս խոշոր պահոցներն այլ երկրներում են` Երուսաղեմի հայոց պատրիարքարանի գրադարանում, Վենետիկի սուրբ- Ղազար կղզում:
Հայկական ձեռագրերի արվեստն ունի հնագույն ավանդույթներ, ձեռագրերն աչքի են ընկնում բարձրակարգ գեղարվեստական նշանակությամբ և յուրօրինակությամբ:

Հայկական ձեռագիր գրքերի ժողովրդպատմությունը սկիզբ է առել 405 թվականին, երբ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը և ձեռագիր առաջին մատյանը: Մինչև 14-րդ դարի կեսերը հայկական գրքերն գրվեւմ էին ձեռագիր: Հոտո ստեղծվեցին առաջին տպագիր գիրքերը, և միայն 19-րդ դարում վերջնականապես ձեռագիր գրքին փոխարինեց տպագիր գիրքը:

Հայոց ձեռագրերը հայ ժողովրդի պես կրել են պատմության ողբերգական իրադարձություների ազդեցությունը: Հայերը միշտ սրբություն են վերաբերել իրենց ձեռագրերին` պահպանել ու փրկել են դրանք օտար բռնակալներից, վերականգնել են վնասված գրքերը: Պատմական գրառումների մեջ ձեռագրերը միշտ ներկայացվել են իբրև կենդանի, շնչավոր էակներ:

Մեզ հասել են բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես` ճակատագրական պահերին  մարդիկ կյանքի գնով փրկել են իրենց  կուտակած ունեցվածքը, հարստությունը, մատյաններն ու մագաղաթները: 

Комментарии

Популярные сообщения