Էություն և երևույթ



Փիլիսոփայության կոնկրետ սահմանումը արդեն հանդիսանում է փիլիսոփայական բաց հարց։ Դա կապված է նրա հետ, որ փիլիսոփայության ուսումնասիրման առարկան կոնկրետացված չէ՝ փիլիսոփայություն ուսումնասիրում է ամեն ինչ, այդ թվում նաև իմացության մեթոդոլոգիան: Փիլիսոփայական տարբեր դպրոցներ, որոնք կազմավորվել են փիլիսոփայության գոյության ընթացքում, հաճախ տարբերվել են իրարից իմացության մեթոդոլոգիայով, և այդ կերպ, այդ դպրոցներից յուրաքանչյուրի ներսում կարելի է տալ փիլիսոփայության ինքնության յուրովի սահմանումը։ Այդ պատճառով փիլիսոփայության սահմանումը որոշակի իմաստով փոփոխվել է ժամանակի ընթացքում։
Մյուս կողմից, փիլիսոփայության մեջ կա մի կարևոր համախմբող սկզբունք՝ ցանկացած փիլիսոփայական դատողություն, ինչքան էլ անսպասելի լինեն դրա հետևանքները, կառուցվում է ռացիոնալ  եղանակներով՝ իմաստավորված, որոշակի մտածողական սկզբունքներին, օրինակ՝ տրամաբանությանը, համապատասխան։ Դատողության ռացիոնալությունը տարբերում է փիլիսոփայական մտածողությունը դիցաբանական և կրոնական մտածողությունից, որոնք ենթադրում են սուպրանատուռալիզմն ու գերբնականը, այսինքն՝ իռացիոնալը: Այնուամենայնիվ սա չի նշանակում, որ փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ օրինակ կրոնի հետ զուգահեռ։ Ընդհակառակը՝ տարածված են այնպիսի իրադրություններ, երբ որևէ կրոն ընդունվել է ինչ-որ փիլիսոփայական համակարգի նախադրյալ, և փիլիսոփայական ռացիոնալ գաղափարախոսությունը կիրառվել է գիտության այն ոլորտների զարգացման մեջ, որոնք չէին նախատեսվում որևէ կրոնական կանոնադրությամբ Օրինակ՝ հին հնդկական  փիլիսոփայությունը մեկնաբանել է Վեդաները, իսկ մեջնադարյան եվրապական  փիլիսոփաները մեկնաբանեցին Աստվածաշունչը տարածված են նաև այն դեպքերը, երբ փիլիսոփայական մտածողությունը կիրառվել է որևէ կրոնի արդարությունը, կամ ավելի ընդհանրացված՝ ապացուցել Աստծո գոյությունը։ Օրինակ՝ քրիստոնեության  ջատագովները փորձում էին ռացիոնալ կերպով հիմնավորել այս կրոնը։
Տրամաբանությունից բացի՝ փիլիսոփայական մտածողության ևս մեկ վարվելաձև ապահովում է դրա ամբողջականությունը։ Փիլիսոփայական ցանկացած նոր ուղղություն, ցանկացած նոր գաղափար կամ փիլիսոփայական դպրոց իրեն համեմատում է իրեն նախորդող փիլիսոփայական համակարգերին, ներկայացնելով դրանց քննադատական վերլուծություն՝ իր իսկ նոր համակարգի սահմաններում։ Օրինակ՝ Իմանուել Կանտի  հայտնի աշխատությունը՝ <<Զուտ բանականության քնադատությունը>>-ը, պարունակում է ռացիոնալիզմի ու էմպիրիզմի քննադատական վերլուծությունը։ Այս կերպ՝ տրամաբանությունն ու քննադատական վերլուծությունը հանդիսանում են փիլիսոփայական մտածողության հիմքն ու ապահովում են դրա ամբողջականությունը
Դրա հետ միասին փիլիսոփայության հասկացության աղոտությունը հանդիսանում է դրա բնորոշ գիծը և առանձնացնում այն գիտություններից։ Եթե փիլիսոփաներին հաջողվում է նոր արդյունավետ իմացության մեթոդոլոգիայի մշակման շնորհիվ առաջընթաց ապրել, ապա այդ ոլորտը առանձնացվում է փիլիսոփայությունից և դառնում ինքնուրույն գիտական ճյուղ։ Այդպես, իմացության գիտական մեթոդոլոգիայի հաջողակ կիրառումը տարբեր կարգերի բնական օբյեկտներին փիլիսոփայությունից վերջնականապես առանձնացրեց բնական փիլիսոփայության ճյուղը, որը հետագայում բաժանվեց մի շարք բնական գիտություների Օրինակ Իսահակ Նյուտոնը  գրել է իր հայտնի հիմնային աշխատությունը՝ << Բնական   փիլիսոփայական մաթեմատիկական սկզբունքները>>, լինելով փիլիսոփա՝ իր սեփական պատկերացմամբ, իսկ ներկա ժամանակում նա հայտնի է որպես ֆիզիկոս ու մաթեմատիկոս։ Անգլալեզու ամբողջ գիտությունը առ այսօր պահպանում է փիլիսոփայության հետ իր ունեցած «բարեկամական» կապի հետքեր, օրինակ՝ նրա մեջ, որ դրա բոլոր ճյուղերում բարձրագույն գիտական աստիճանը կրում է  <<Փիլիսոփայական դոկտոր>> անվանումը


Комментарии

Популярные сообщения