Դավիթ անհաղթ
Դավիթ Անհաղթը կրթությունը ստացել է Ալեքսանդրիա քաղաքում: Վերադառնալով Հայաստան՝ ծավալել
է
գիտական
և
մանկավարժական
գործունեություն:
Աթենքում
և
Կոստանդնուպոլսում
մասնակցել
է
փիլիսոփայական
հրապարակային
բանավեճերի,
իր
գիտելիքներով
և
ապացուցելու
արվեստով
հաղթել
բոլորին,
որի
համար
ստացել
է
Անհաղթ
պատվանունը:
Դավիթ Անհաղթի աշխատություններից մեզ են հասել «Սահմանք իմաստասիրության», «Վերլուծություն Ներածությանն
Պորփյուրի»,
«Մեկնություն
Ստորոգությանցն
Արիստոտելի»
և
«Մեկնություն
ի
Վերլուծականն
Արիստոտելի»
երկերը:
Նա
փիլիսոփայությունը
բաժանել
է
2 մասի՝
տեսական
և
գործնական:
Տեսական
փիլիսոփայության
ենթաբաժիններն
են
բնագիտությունը
կամ
ֆիզիկան,
մաթեմատիկան
և
աստվածաբանությունը
կամ
մետաֆիզիկան,
գործնական
փիլիսոփայությանը՝
բարոյագիտությունը,
տնտեսագիտությունը
և
քաղաքագիտությունը:
Ըստ Դավիթ Անհաղթի՝ փիլիսոփայությունը մարդուն տրված աստվածային պարգև է, որը կոչված է լուսավորելու, ազնվացնելու ու գեղեցկացնելու
մարդկային
հոգին
և
այն
փոխադրելու
նյութական
աշխարհից
դեպի
աստվածայինը:
Աշխարհի
ճանաչման
գործընթացն
ունի
2 ձև՝
զգայական
և
բանական:
Փիլիսոփայության
ճանաչման
առարկան
ոչ
թե
առանձին
իրերն
են,
այլ
նրանց
էությունը,
ընդհանուրն
ու
անփոփոխը,
որ
առկա
է
իրերի
և
երևույթների
մեջ:
Դավիթ Անհաղթը փիլիսոփայության գոյությունը բխեցրել է Աստծու գոյությունից և պաշտպանել
Աստծու՝
որպես
ամեն
ինչի
պատճառի
և
արարչի
սկզբունքը:
Անդրադառնալով
փիլիսոփայության
սահմանմանը
և
բաժանմանը՝
առաջ
է
քաշել
գիտությունների
դասակարգման
հարցը,
որի
կենտրոնում
դրել
է
փիլիսոփայությունը՝
«արվեստների
արվեստը
և
գիտությունների
գիտությունը»,
մյուսները
կա՜մ
նախորդում
են
վերջինիս՝
որպես
նախապատրաստական
աստիճան,
կա՜մ
կազմում
նրա
բաղկացուցիչ
մասը:
Տվել
է
փիլիսոփայության
6 սահմանում,
որոնք
հետագայում
օգտագործել
են
նաև
այլ
ազգի
փիլիսոփաներ:
Դավիթ Անհաղթի համոզմամբ` փիլիսոփայությունն ստեղծվել է մարդու
հոգին
զարգացնելու
և
կատարելագործելու
համար:
Դավիթ Անհաղթը գրել է նաև բազմաթիվ հոգևոր երգեր: Նա հայ երաժշտության պատմության մեջ հայտնի է իր տեսական ընդհանրացումներով. արժևորել է երաժշտական
արվեստի
ներգործության
մեծ
ուժը:
Դավիթ Անհաղթը Հայաստանում գեղագիտական մտքի սկզբնավորողներից է. առաջարկել
է
արվեստների
դասակարգման
յուրօրինակ
սխեմա:
Ըստ ավանդության՝ Դավիթ Անհաղթը հայրենիքում մեծ զրկանքներ ու տառապանքներ է կրել, հալածվել և ստիպված մեկուսացել է Հաղպատի մենաստանում: Հետագայում Հայ եկեղեցին
նրան
դասել
է
սրբերի
շարքը,
իսկ
աճյունը
տեղափոխվել
է
հայրենի
գավառ
և
թաղվել
Մշո
Առաքելոց
վանքի
բակում:
Դավիթ Անհաղթի անունով Երևանում կոչվել են փողոց և հրապարակ, կանգնեցվել է նրա հուշարձանը:
Комментарии
Отправить комментарий