Հայ միջնադարյան արհեստներ
Զարգացան դարբնությունը պղնձագործությունը, ոսկերչությունը և զինագործությունը: Մետաղագործ վարպետները պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, պղնձե ամանեղեն, եկեղեցական, սպասք, պերճանքի առարկաներ, զարդեր և սառը զենքեր: Վան և Երզնկա քաղաքները մեծ հռչակ էին ստացել հատկապես ոսկերչական բարձրարվեստ իրերի արտադրությունը:
Բնակչության աճը և և քաղաքներում նրա կենտրոնացումը զարկտվեցին շինարարական արհեստներին: Մեծ հռչակ էր վայելում հայ ճարտարապետները, քարտաշները և որմնադիրները: Երկրում ամենուրեք կառուցապատվում էին քաղաքներ, շինվում էին նոր բերդեր, կարավանատներ, աշխարհի ու եկեղեցական շենքեր և կամուրջներ: Եկեղեցիները և աշխարհիկ շինությունները զարդարվում էին նրբաճաշակ քանդակներով:
Զարգացավ հյուսնությունը- Պատրաստում էին գյուղատնտեսական գործիքներ, կենցաղային իրեր, շենքերի փայտյա մասեր և այլն: Զարգացած էր փայտի փորագրությունը:
Անասնապահությունը լավ զարգացումը խթանեց կաշեգործական արհեստների վերելքը: Մեծ տարածում ստացան կոշկակարությունը , գդակագործությունը, մագաղաթի մշակումը: Վերջինիս պահանջարկը հատկապես մեծ էր ձեռագիր մատյանների պատրաստման համար:
Մանածագործ վարպետները պատրաստում էին բրդե, բամբակե և մետաքսե գործվածքներ, որոնք մեծ պահանջարկ ունեին Արևելքի երկրներում:
Կենցաղային և տնտեսական պահանջմունքները բավարարելու համար զարգացավ բրուտությունը: Նշանավոր էին Դվինի Անիի բրուտանոցները, որոնց արտադրած կավե ամանները, կճուճները ու կարասները աչքի են ընկնում բարձր որակով:
Գնալով խորացավ աշխատանքի բաժանումը: Արհեստների մասնագիտացումը ծնունդ տվեց նոր արհեստների: Այսպես մետաղագործությունը անջատվեցին և առանձին արհեստների վերածվեցին դարբնությունը, պղնձագործությունը:
Комментарии
Отправить комментарий