Տորք Անգեղ
Տորք Անգեղը, ըստ Մովսես
Խորենացու «Պատմություն Հայոց» երկի, Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին
է: Նա բարձրահասակ, կոպիտ
կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է: Տորքը ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, տախտակի նման հարթեցրել և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի
վրա, լեռներից բլրաչափ ժայռեր է պոկել
ու նետել
նրանց հետևից: Ծովում խիստ ալեկոծություն է բարձրացել, և բազմաթիվ նավեր են խորտակվել:
Տորք Անգեղի
անվան
մեջ
զուգակցվել
են
ամպրոպի
հին
անատոլիական
Տարու,
Տարքու
կամ
Տարգու
աստծու
և
հին
հայոց
Անգեղ
աստծու
անունները:
Վերջինիս
պաշտամունքի
վայրը,
ըստ
Խորենացու,
եղել
է
Հայաստանի
նշանավոր
Անգեղ
գավառը,
որի
կուսակալն
էր
Տորք
Անգեղը.
այստեղից
էլ՝
Անգեղտուն
իշխանական
տոհմանունը:
Տորքի
«Անգեղյա»
մակդիրը
Խորենացու
ժամանակներից
ժողովրդական
ստուգաբանությամբ
ըմբռնվել
է
իբրև
տգեղ,
մինչդեռ
այն
նշանակում
է
Անգեղի
սերունդ,
Անգեղյան:
Տորք Անգեղի կերպարին անդրադարձել են գեղարվեստական գրականության մեջ (Ղազարոս
Աղայան,
«Տորք
Անգեղ
և
Հայկանուշ
Գեղեցիկ»,
1888 թ.,
պոեմ),
արվեստում
և
այլն:
Комментарии
Отправить комментарий