Օլիվեր Թվիստի արկածները
Օլիվեր Թվիստը ծնվել է աշխատանքային տանը: Մայրը հասցրել է միայն մեկ հայացք գցել նրա վրա և մահացել է: Մինչև ինը տարեկան դառնալն այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ովքեր են տղայի ծնողները:
Մանկությունը ծանր է: Չգիտի, թե ինչ բան է քաղցր խոսքը: Գիտի միայն, թե ինչ է քաղցը, զրկանքները և ծեծը: Աշխատանքային տնից Թվիստին
որպես
աշակերտ
հանձնում
են
մի
դագաղագործի:
Այստեղ
նա
ծանոթանում
է
մանկատան
մի
տղայի՝
Նոե
Քլեյփոլի
հետ,
որը
լինելով
ավելի
ավագ
և
ավելի
ուժեղ,
անվերջ
ստորացնում
է
Օլիվերին:
Թվիստը
դիմանում
է
այս
ստորացումներին
և
վիրավորանքներին:
Բայց
երբ
Քլեյփոլը
վիրավորական
արտահայտություն
է
անում
նրա
մոր
հասցեին,
ծեծում
է
նրան:
Օլիվերին
պատժում
են,
և
նա
փախչում
է
դագաղագործից:
Շարժվում է դեպի Լոնդոն: Յոթերորդ օրը հասնում է Բարնետ քաղաքը, որտեղ ծանոթանում է ցնցոտիներ հագած իր հասակակցի՝ Ջեկ Դաուկինսի կամ Ճարպիկ Խաբեբայի հետ: Սա կերակրում է նրան և բերում է գողոնքի գնորդ, լոնդոնյան գողերի և խարդախների կնքահայր ծեր հրեա Ֆեջինի մոտ: Սա խոստանում է Օլիվերին արհեստ սովորեցնել, իսկ հիմա հանձնարարում է տղային
հանել
գողացված
թաշկինակների
վրայից
նշանները:
Արհեստի
առաջին
դասը
յուրացնելու
համար
գնում
է
գողության
Ճարպիկ
Խաբեբայի
և
Չարլի
Բեյթսի
հետ,
սակայն,
տեսնելով,
թե
ինչպես
են
սրանք
գողանում
մի
ջենթլմենի
թաշկինակը,
վախեցած
փախչում
է,
և
նրան
բռնում
են:
Սակայն
ջենթլմենը
կարեկցանքից
դրդված՝
հրաժարվում
է
բողոքից
և
իր
մոտ
է
վերցնում
տղային:
Թվիստը
հիվանդանում
և
ընկնում
է
անկողին:
Միսթր
Բրանլոուն
և
նրա
տնտեսուհի
միսիս
Բեդուինը
խնամում
են
նրան
և
զարմանում
հյուրասենյակի
պատից
կախված
դիմանակարին
պատկերված
կնոջ
հետ
տղայի
նմանության
վրա:
Ֆեջինը, վախենալով, որ Օլիվեր Թվիստը կմատնի իրեն, առևանգում է նրան: Ուզում է նրան գող դարձնել և ամբողջովին ենթարկել իրեն: Ֆեջինը բանտից նոր դուրս եկած Բիլ Սայքսին է հանձնում Օլիներին, որպեսզի սա տանի նրան «գործի»: Պետք է թալանել հարուստ տուն, և Սայքսին անհրաժեշտ է նիհար տղա, որը ներս մտնելով պատուհանից, կբացի կողոպտիչներին դուռը:
Օլիվերը որոշում է տան մեջ հայտնվելով աղմուկ բարձրացնել և ոտքի հանել տան բնակիչներին: Բայց նա չի հասցնում:
Կիսով
չափ
պատուհանի
մեջ
մտած՝
նրա
ձեռքը
վիրավորում
են:
Սայքսը
դուրս
է
հանում
նրան
և
քարշ
է
տալիս
իր
հետ
արնոտ
տղային,
բայց
հետո
գցում
է
ճանապարհին՝
չիմանալով՝
ո՞ղջ
է
տղան,
թե՞
մեռած:
Օլիվերը
իրեն
քարշ
է
տալիս
դեպի
տան
շքամուտքը:
Տան
բնակիչները՝
Միսիս
Մեյլին
և
նրա
ազգականութհին՝
Ռոզը,
անկողին
են
պառկեցնում
տղային
և
բժիշկ
են
կանչում:
Հրաժարվում
են
ոստիկանություն
հանձնել
նրան:
Այդ ժամանակ աշխատանքային տանը, որտեղ ծնվել է Օլիվերը, մեռնում է ծեր պառավը, որը խնամում էր նրա մորը: Ծեր Սալլին կանչում է վերակացու միսիս Կորնիին և խոստովանում է, որ գողացել է ոսկե իրը, որը մեռնող կինը խնդրել էր պահել, քանզի այդ իրը կստիպի մարդկանց ավելի լավ վերաբերվել իր տղային: Չհասցնելով ավարտել իր միտքը՝ Սալլին մահանում է: Միսիս Կորնիի ձեռքին է մնում գրավադրման թուղթը:
Ֆեջինը անհանգստացած է Սայքսի բացակայությամբ և Օլիվերի
ճակատագրով:
Նենսիի՝
Սայքսի
ընկերուհու
ներկայությամբ
անզգուշորեն
բղավում
է,
որ
Օլիվերն
արժե
հարյուրավոր
փաունդներ:
Նենսին
հարբած
ձևանալով՝
հետապնդում
է
Ֆեջինին
և
լսում
նրա
զրույցը
ոմն
Մոնքսի
հետ:
Պարզվում
է,
որ
Ֆեջինը
գող
է
սարքում
Օլիվերին
այդ
մարդու
պահանջով:
Ֆեջինը
խոստանում
է
նրան
գտնել
Օլիվերին՝
ողջ
կամ
մեռած:
Այդ ընթացքում Մոնքսը զուր ժամանակ չի կորցնում: Օլիվերի ծննդյան քաղաքում գտնում է միսիս Կորնիին, որն արդեն ամուսնացել է և դարձել միսիս Բամբլ: Քսանհինգ փաունդով գնում է նրանից ոսկե քսակը, որը ծեր Սալլին հանել է Օլիվերի մահացած մոր մարմնից: Քսակն ունի ոսկե մեդալիոն, որի մեջ դրված է երկու մազափունջ և ամուսնական մատանի: Մեդալիոնի ներսի կողմի վրա քերված է «Ագնես» անունը: Կա նաև թվական, որը տարով համընկնում է Օլիվերի ծննդյան տարվա հետ: Մոնքսը նետում է քսակը գետը: Վերադառնալով պատմում է այդ մասին
Ֆեջինին,
և
Նենսին
դարձյալ
ականջ
է
դնում
նրանց:
Նենսին շտապում է լեդի Մեյլիի կացարանը և ամեն բան պատմում է Ռոզին:
Ռոզը չգիտի, թե ում դիմի խորհրդի համար: Օգնում է դեպքը: Օլիվերը փողոցում հանդիպում է միսթր Բրաունլոյին և իմանում է նրա հասցեն: Երկուսով գնում է միսթր Բրաունլոյի մոտ, որը լսելով Ռոզին, գործին մասնակից է դարձնում նաև բժիշկ Լոսբերնին, իր ընկեր միսթր Գրիմուիգին և միսիս Մեյլիի որդուն՝ Հարրիին, որը սիրում է Ռոզին: Այդ զգացմունքը փոխադարձ է: Որոշում են, որ Նենսին պիտի նրանց ցույց տա Մոնքսին:
Նենսին կարողանում է տնից դուրս գալ միայն մեկ շաբաթ հետո: Սկզբում նրան չի թողնում Սայքսը, իսկ հետո Ֆեջինը, որն ի վերջո բաց է թողնում աղջկան, սակայն հրամայում է իր նոր աշակերտին՝ Նոե Քլեյփոլին հետևել նրան: Լսելով Քլեյփոլի հաշվետվությունը՝ Ֆեջինն ընկնում
է
ցասման
մեջ:
Նա
կարծում
էր,
թե
Նենսին
նոր
սիրեկան
է
գտել,
սակայն
գործը
շատ
ավելի
բարդ
է:
Ֆեջինը
որոշում
է
պատժել
Նենսիին
Սայքսի
ձեռքերով:
Ասում
է
Սայքսին,
որ
Նենսին
մատնել
է
իրենց
բոլորին:
Սայքսը
գազանաբար
սպանում
է
աղջկան:
Այդ ընթացքում Բրաունլոուն վարում է սեփական քննությունը: Նենսիից ստացած
լինելով
Մոնքսի
նկարագիրը՝
նա
վերականգնում
է
տարիներ
առաջ
տեղի
ունեցած
դրաման:
Մոնքսի
հայրը
Բրաունլոյի
վաղեմի
ընկերն
է:
Դժբախտ
է
եղել
ամուսնության
մեջ,
նրա
որդին
արատավոր
հակումներ
ուներ
և
այդ
մարդը
թողնում
է
իր
ընտանիքը:
Սիրահարվում
է
երիտասարդ
Ագնես
Ֆլեմինգին:
Գործերով
հեռանում
է
Հռոմ
և
այնտեղ
վաղաժամ
վախճանվում
է:
Նրա
կինն
ու
որդին
նույնպես
գալիս
են
Հռոմ:
Թղթերի
մեջ
գտնում
են
նամակ,
որը
հասցեագրված
է
Բրաունլոուին:
Այստեղ
է
Ագնեսի
կտակը:
Նա
խնդրում
է
սիրելի
Ագնեսին
միշտ
կրել
քսակը
և
մեդալիոնը:
Իր
կնոջը
և
որդուն
նա
թողել
է
ութհարյուրական
փաունդ,
իսկ
մնացյալ
ողջ
ունեցվածքը
Ագնեսին
և
իրենց
ծնվելիք
որդուն,
որը
կկարողանա
ստանալ
իր
բաժինը
չափահաս
դառնալուց
հետո:
Պարտադիր
պայման
է
նաև
այն,
որ
այդ
որդին
չպիտի
խայտառակած
լինի
իրեն
որևէ
արատավոր
արարքով:
Պարզվում
է,
որ
Ագնեսի
հայրը
մահացել
է
վշտից,
Ագնեսին
կորցնելուց
հետո:
Ագնեսն
ուներ
նաև
կրտսեր
քույր:
Դա
Ռոզն
է:
Մոնքսը տասնութ տարեկանում թալանել էր մորը և փախել: Վարում էր արատավոր կյանք: Նրա մայրը մահից առաջ պատմել էր նրան կտակի մասին և Մոնքսը փորձում է իրագործել իր դիվային նախագիծը, որին կյանքի գնով խանգարեց Նենսին:
Միսթր Բրաունլոուն ստիպում է Մոնքսին հեռանալ Անգլիայից: Նա որդեգրում է Օլիվերին: Բիլ Սայքսը
մեռնում
է՝
տառապելով
անմաքուր
խղճից:
Նրան
չեն
հասցնում
ձերբակալել:
Իսկ
Ֆեջինը
մահապատժի
է
ենթարկվում:
Комментарии
Отправить комментарий