Տիգրան բ Մեծ



Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետությանդեմ պայքարում։
Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչևարաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես, Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։

Արտաշես Բարեպաշտն իր հաջորդներին թողեց տնտեսապես հարուստ ու բարգավաճ և ռազմապես հզոր երկիր։ Նրան հաջորդեց նրա ավագ որդին՝Արտավազդ Ա-ն, որը թագավորեց խաղաղությամբ։ Միայն կառավարման վերջին տարիներին բռնկվեց հայ-պարթևական մի կարճատև պատերազմ, որում Հայոց թագավորությունը պարտություն կրեց։ Մ.թ.ա. 115 թվականին անժառանգ Արտավազդ Ա-ն ստիպված էր եղբորորդուն՝ Տիգրանին, որպես պատանդ հանձնել պարթևներին։

Արտավազդ Ա-ի մահից հետո թագավորեց նրա կրտսեր եղբայր Տիրանը (Տիրան Ա, մ.թ.ա. 115-95)։ Պատանդության մեջ թագաժառանգ Տիգրանը մնացել է շուրջ 20 տարի և հայրենիք է վերադարձել հոր՝ Տիգրան Ա-ի մահից հետո։ Իր ազատության դիմաց նա ստիպված եղավ Պարթևստանի Միհրդատ Բ թագավորին զիջելՄեծ Հայքի հարավ-արևելքում գտնվող Յոթանասուն հովիտներ կոչված տարածքը։
Տիգրանի վաղ տարիները համընկել են Պարթևական թագավորության հզորացման հետ։ Մ.թ.ա. 2-րդ դարի երկրորդ կեսերին մղված բազմաթիվ պատերազմների արդյունքում պարթևները հաղթում են Սելևկյան թագավորությանը՝ գրավելով ՄարաստանըԱտրպատականը և Միջագետքը։ Հավանաբար մ.թ.ա. 113 - 112թվականներին պարթևական Միհրդատ Բ թագավորը կռվել է նաև հայոց թագավոր Արտավազդ Ա-ի դեմ. թեև, ըստ Ստրաբոնի վկայության [1], պարթևները չեն կարողացնել իրենց ենթարկեցնել Հայաստանը, կնքված հաշտության պայմանագրով Արտավազդը ստիպված է եղել բազմաթիվ պատանդների հետ մեկտեղ Միհրդատ Բ-ին հանձնել իր եղբորորդի Տիգրանին։
Տիգրան Ա-ի մահից հետո՝ մ.թ.ա. 95 թվականին, զիջելով Միհրդատ Բ-ին Մեծ Հայքի հարավարևելյան շրջանները՝70 հովիտները, Տիգրան Բ-ն ազատվում է գերությունից և ժառանգում հայոց գահը [2]։

Հայրենիք վերադառնալիս Տիգրան Բ-ն թագադրվեց Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում, ուր հետագայում կառուցվեց Տիգրանակերտ մայրաքաղաքը։ Տիգրան Բ-ն (մ.թ.ա. 95-55) գահ բարձրացավ 45 տարեկան հասակում։ Նրա առաջնահերթ խնդիրը հայկական բոլոր տարածքները մեկ ընդհանուր պետության մեջ միավորելն էր։ Արտաշես Ա-ն հիմնականում լուծել էր այդ կարևոր խնդիրը՝ բացառությամբ Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների։ Այժմ Տիգրան Բ-ն եռանդուն գործունեություն ծավալեց շարունակելու իր պապի միավորիչ քաղաքականությունը։ 94 թվականին Տիգրանի բանակները մտան Ծոփք և միացրեցին այն Մեծ Հայքի թագավորությանը։ Ծոփքի թագավոր Արտանեսը (Զարեհի սերնդից [2]) սպանվեց. Մեծ Հայքի թագավորությունը դուրս եկավ Եփրատի ափերը։ Գետից այն կողմ տարածվում էր Կապադովկիայի թագավորությունը, որը շուտով հայտնվեց Տիգրան Բ-ի ուշադրության կենտրոնում[3]։
Տիգրանի թագավորության սահմաններից դուրս է մնում Փոքր Հայքը, որը մասն էր կազմում դաշնակից Պոնտոսիթագավորության։ Ավելին՝ Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը ավելի վաղ է բարձրացել Փոքր Հայքի գահին, քան բուն Պոնտոսի և համարվում էր Փոքր Հայքի Արքա։ Հենց այդ ավանդական տեսակետից էլ, Միհրդատ 6-րդ Եվպատորը Տիգրան Մեծի հետ միասին համարվում էր Հայոց Արքաներից մեկը։ Ահա ինչու թե՛ հայերը, թե՛ նույնիսկ օտարներից շատերը Տիգրանի և Միհրդատի դաշինքին նայել են որպես Հայկական միության կամ էլ, նույնիսկ համարել Արիական Համադաշնության վերականգնման փորձերից մեկը։

այսինքն՝ Կոլխիդայի թագավարությունըԲոսպորի թագավարությունը, որն ընդգրկում էր Ղրիմի թերակղզին և Ազովի ու Սև ծովերի առափնյա՝ ներկայիս Ուկրաինայի հարավային մարզերը, ինչպես նաև ներկայիս Ռուսաստանի Դոնի Ռոստովի մարզի և Հյուսիսային Կովկասի Ազովի ու Սև ծովի ափամերձ տարածքները։ Բացի այդ Միհրդատն իր տերությանը միացրեց նաև Սև ծովի հյուսիսային ափերին գտնվող բազմաթիվ հարուստ հունական գաղութ-քաղաքները, այդ թվում՝ Ազովի ծովի հյուսիսային ափին գտնվող նշանավոր Տանաիս քաղաք-պետությունը՝ Դոնի գետաբերանի մոտ և Սև ծովի ափին գտնվող ոչ պակաս նշանավոր Քերսոնես կամ Խերսոնեսոս (Խերսոնես) քաղաք-պետությունը։ Արդյունքում համեմատաբար փոքր թագավորությունից Փոքր Հայքն ու Պոնտոսը վերածվեցին մի մեծ տերության, բավականաչափ ազդեցիկ ռազմա-քաղաքական ուժի, որի առաջնահերթ նպատակը պայքարն էր Հռոմի տարածման դեմ Փոքր Ասիայում։
Տիգրան Մեծ և Միհրդատ Եվպատոր
Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ [4]։ Մեծ Հայքի և Պոնտոսի արքաները կատարում են աշխարհի բաժանում. Միհրդատին տրվում է Հյուսիսային և Արևմտյան երկրներին տիրելու իրավունքը, իսկ Տիգրանին՝ Հարավային և Արևելյան ուղղությունը։ Ընդ որում՝ Տիգրանը, Պարթևներին հաղթելու դեպքում, պետք է նրանցից խլեր, կամ ավելի ճիշտ մինչալեքսանդրյան (մինչև մ.թ.ա. 330 թվականին գոյություն ունեցած) Արիական Համադաշնության (մ.թ.ա. 550-330) լիիրավ երեք անդամներից մեկին, տվյալ դեպքում՝ Հայաստանին, վերադարձեր Արքայից Արքայիտիտղոսը։ Չնայած երկու դաշնակից արքաներից յուրաքանչյուրի կողմից իր ուղղության ստանձնման պայմանավորվածությանը, արքաները վճռական պահին միավորում էին իրենց ուժերը՝ սպառնալից ուղղություններում միմյանց օգնելու համար։ Մ.թ.ա. 93-91 թվականներին երկու արքաները վճռականորեն պայքարել են Կապադովկիայում հռոմեական տիրապետության դեմ, ինչը կարող էր լուրջ սպառնալիք ստեղծելՀայաստանի համար արևմուտքից, իսկ Պոնտոսի համար հարավից։
Մ.թ.ա. 93 թվականին հայ-պոնտական զորքերը ներխուժում են Կապադովկիա։ Տեղական արքա, Հռոմի դաշնակից Արիոբարզան Ա-ն իր ունեցվածքով ու արքունիքով փախչում է Հռոմ [5]։ Տիգրանը Կապադովկիայում գահ է բարձրացնում Գորդեոսին։ Ի պատասխան Հռոմեական Սենատը արևելք է ուղարկում Լուցիոս Կոռնելիուս Սուլլային։
Մ.թ.ա. 92 թվականին Սուլլան, ավելի շատ գործի դնելով հռոմեական հայտնի հետախուզական-դիվերսիոն ծառայություններն ու դիվանագիտական-քաղաքական դավերը ապա՝ նաև իր լավ մարզված և հույժ մարտունակ լեգեոնները, պարտության է մատնում հայկական կողմին և Տիգրանի զորքերը ստիպված են լինում դուրս գալ Կապադովկիայից, որի գահին հռոմեացիները, այսպիսով, վերականգնում են իրենց կողմնակից Արիոբարզանին [6]։ Կապադովկիական կռիվներում, ըստ նախօրոք կայացված համաձայնության, Տիգրանը ստանում է ողջ շարժական ավարը և գերիներին, որոնք բնակեցվում են Հայաստանի քաղաքներում[7]։
 «Տիգրան Մեծ և 4 արքաներ»
Տիգրան Բ-ի նվաճողական ծրագրերի իրականացմանը խանգարում էր հատկապես Պարթևաստանը, որի թագավոր Միհրդատ Բ-ն կամենում էր գերիշխանություն հաստատել Հայկական թագավորության նկատմամբ։ Սակայն Միհրդատ Բ-ի կյանքի վերջին տարիներին սկսված ներքաղաքական պայքարի հետևանքով թագավորական իշխանությունը Պարթևստանում զգալիորեն թուլացավ։ Նրա մահից հետո Տիգրանն անմիջապես հարձակվեց Պարթևստանի վրա և առաջին հերթին հետ վերադարձրեց հայկական «Յոթանասուն հովիտներ»-ը։ Այնուհետև հայկական զորքերը մտան Պարթևստանին ենթակա Ատրպատականի թագավորություն և գրավեցին այն։ Շարժվելով հարավ-արևելք՝ հայկական բանակը գլխովին ջախջախեց պարթևների զորքը և պաշարեց պարթևական թագավորների ամառային նստավայր Էկբատանը։ Պարթևական թագավորԳոդերձ Բ-ն ստիպված հաշտություն խնդրեց։ Հաշտության պայմանագրի համաձայն, պարթևները հօգուտ Մեծ Հայքի հրաժարվում էին Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից՝ պահելով միայն Էկբատան մայրաքաղաքը։ Պարթևաց արքան հրաժարվում էր նաև «արքայից արքա» տիտղոսից, որն այսուհետև կրելու էին Տիգրանն ու նրա հաջորդները։ Դրանով պարթևները փաստորեն ճանաչում էին Հայոց թագավորության գերիշխանությունը։
Այնուհետև, հայկական բանակը գրավեց Հյուսիսային Միջագետքը՝ ԿորդուքըԱդիաբենենՄիգդոնիանՕսրոյենեն[8]։ Տիգրան Բ-ի տերությունը ընդհուպ սահմանակցեց Սելևկյան պետությանը։ Նրանց բաժանում էր միայն Եփրատ գետը։ Երբեմնի հզոր Սելևկյան թագավորությունն ապրում էր խոր ճգնաժամ։ Միմյանց հաջորդող ու անընդհատ կրկնվող ներքին պատերազմները ծայր աստիճան թուլացրել էին երկիրը, որտեղ հանդես էին եկել 3-4 գահակալներ։ Չկարողանալով հաղթահարել այդ ճգնաժամը՝ երկրի ավագանին ելքը տեսնում էր արտաքին որևէ տիրակալի իշխանությունը ընդունելու մեջ։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Հայոց թագավոր Տիգրան Բ-ի թեկնածության վրա, որի առավելությունը, պատմիչի խոսքերով՝ «ռազմական հզոր ուժ ունենալն էր»։




Комментарии

Популярные сообщения