Ավետիկ Իսահակյան սիրեցի յարս տարան


Սիրեցի, յարս տարան.
Յարա տըվին ու տարան
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սիրտս պոկեցին, տարան

Ցավս խորն է, ճար չըկա,
Ճար չըկա, ճար անող չըկա,
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չըկա


Լա՛վ օրերս գնացին,
Ափսոս ասին, գնացին.
-Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերս մնացին

Комментарии

Популярные сообщения