Բաց դաս նվիրված Ավետիք Իսահակյանին
Երեկ տեղի ունեցավ բաց պարպմունք, որին մասնակցում էինք բոլոր տասնմեկերորդ դասարանցիներս: Պարապմունքը կազմակերպել էր ընկեր Հասմիկը, այն նվիրված էր Ավետիք Իսահակյանին, քննարկում էինք «Շիթհարը», «Երջանկության իմաստը» և «Անհաղթ խալիֆան» ստեղծագործությունները: Ամեն մեկս արտահայտում էինք մեր կարծիքը մեզ ուղղված հարցերով և տալիս մեր հարցերը: Տասնմեկերորդ դասարանցի Սամվելը իր շվիով ու կլարնետով նվագեց Իսահակյանի բառերով գրված «Սիրեցի յարս տարան» և «Օտար, ամայի ճամփեքի վրա» երգերը: Պարապմունքը հետաքրքիր և աշխույժ անցավ, շատ կցանկանայի, որ նման դասեր հաճախ լինեն: Ճիշտ է, քննարկվող ստեղծագործություները դժվար էր հասկանալ, բայց մենք փորձեցինք հասկանալ: Ես շատ սիրեցի «Օտար, ամայի ճամփեքի վրա» ստեղծագործության մեղեդին:
Комментарии
Отправить комментарий