Միսակ մեծարենց Աքասիաների շուքին տակ

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ
Բուրումներով օծուն հովիկն իրիկուան,
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուրեան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սադափէ։


Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան.
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան՝
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։


Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրըւանին կ'իջնէ գուռին մէջ կաթէ։


Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ.
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։


Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ․․․։

Հեղինակը նկարագրում է գիշերվա նկարագրությունը  գիշերվա  գեղեցկությունը  Աքասիանների շուքին տակ:  Թե  ինչպես են  թերթիկները հանդարտ իջնում և բուրմունքով լցնում իրիկունը:  Ծաղիկների  թերթիկներից  կաթացող  ջուրը, այնքան պարզ է ու ջինջ,  որ  նմանեցնում է մանկան  արցունքին: Ծաղիկների թերթիկները թափվելով, օդը  մաքրում են  իրենց  բույրով, և  մթնշաղը դարձնում ավելի հեշտագին:

Комментарии

Популярные сообщения