Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ 1883 թվականից շարունակել
է
ուսումը
Թիֆլիսի
Ներսիսյան
Ճեմարանում,
սակայն
նյութական
ծանր
իրավիճակի
պատճառով
1887թ.
ստիպված
եղավ
թողնել
դպրոցը
եւ
սկսեց
աշխատել
Թիֆլիսի
հայ
եկեղեցական
դատարանում,
այնուհետեւ
Հայ
Հրատարակչական
միության
գրասենյակում
(մինչեւ
1893թ)։
Թումանյանը սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից,
այդ
ժամանակ
էլ
սկսում
է
համագործակցել
հայկական
տարբեր
թերթերի
ու
ամսագրերի
հետ։
Լայն
ճանաչում
է
ձեռք
բերում
"Բանաստեղծություններ"
հավաքածուի
(1-2 հատոր,
1890-92) լույս
տեսնելուց
հետո։
Թումանյանի
գրական
գործունեության
ամենահայտնի
շրջանն
է
համարվում
XIX դարի
վերջին
տասնամյակը
– XX դարի
սկիզբը։
Այդ
ժամանակաշրջանում
է,
որ
Թումանյանը
հանդես
է
գալիս
որպես
ժողովրդի
ստեղծագործական
ավանդույթների
վրա
հիմնվող
բանաստեղծ։
Իր
ստեղծագործություններից
շատերում,
նա
նկարագրում
է
նահապետական
օրենքներով
ապրող
գյուղացիների
կյանքը,
որը
լի
է
ներքին
ու
հաճախ
ողբերգական
հակասություններով։
Այդ
թեմային
են
նվիրված
Թումանյանի
այնպիսի
պոեմները,
ինչպիսին
են
«Մարոն»
(1887, հրատարակվել
է
1892թ),
«Լոռեցի
Սաքոն»
(1889, հրատարակվել
է
1890թ),
«Անուշ»
ողբերգությունը
(1890, հրատարակվել
է
1892թ)։
Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի
առումը»
(1902, հրտ.
1905թ)
հիմնված
է
ժողովրդական
առասպելի
վրա,
ինչպես
նաեւ
«Ախթամար»,
«Փարվանա»,
«Սասունցի
Դավիթ»
պոեմները,
«Մի
կաթիլ
մեղր»
հեքիաթը։
1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է "Վերնատուն"
գրական
խմբակը,
որի
անդամ
են
դառնում
բազմաթիվ
հայ
նշանավոր
գրողներ
ու
բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաեւ որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին մասնակցում
է
Բաքվի
հայ-թաթարական
ընդհարումների
հաշտեցմանը։
Ցարական
կառավարության
կողմից
երկու
անգամ
ձեռբակալվում
է
(1908 եւ
1911) ու
բանտ
նետվում:
1912–1921 թթ.՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է։ Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում
է
Հայաստանին
օգնության
կոմիտեի
նախագահ
(1921-22)։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։
Комментарии
Отправить комментарий