Բնական աղետների տեսակները


Այլ տարերային  աղետների մեջ ավելի հաճախ դիպվում են  ջրհեղեղները;  Ջրհեղեղները բնության  ուժերի գործողության հետևանքով ցամաքի զգալի մասի  ժամանակավոր ջրածածբույսերն են:  Ջրհեղները տարարերային աղետների մյուս տեսակներից տարբերվում են այն  բանով, որ  որոշ  չափով կանխատեսելի են:  Դա հնարավորություն է տալիս  շատ դեպքերում  վաղօրոք որոշել ջրհեղեղի  ժամը, բնույթը և  մասշտաբները:  Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղափարափ, երկարատև  անձրևները, ձնհալը, պատվարների ու անբարտակների  ճեղքվածքները, փլուզումները, սողանքները և այլ բնական երևույթներ:  Հայաստանի Հանրապետության տարածքում նյութական մեծ վնասներով ու ավերածություններով ջրհեղեղնրը հազվադեպ չեն:  Աղետալի ջրհեղեղներ են եղել  1936,  1938,  1946,  1951, 1953,  1956, 1963,  1968, և   1997 թթ.: Մասնավորապես հսկայական ավերածությունները  առաջացրին 1956 թվ-ի օգոստոսին տեղացած հորդ անձրևի  հետևանքով Ողջի  և  Գեղի գետերի վարումների ջրհեղեղները:  Ջրհեղեղը վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով  դաշտերը,  քայքայում է  շենքերը, հիդրոտեխնիկական կառույցներն ու հաղորդակցուղիները, փչացնում  ձեռնարկություների սարքավորումները:  Սովորաբար միջին և խոշոր ջրհեղեղների առաջին  ժամերին խախտվում է  հաղորդակցությունը բնակավայրերում ու նրանց միջև:  Էլեկտրամատակարարումն ու կապը, որպես  կանոն, առաջին  ժամվա ընթացքում շարքից դուրս են գալիս:  Ջրամբարներում  ջրի գերլցման և  երկարատև  ներգործության  հետևանքով պատվարների  ու անբարտակների վար կարող են առաջանալ ճեղքվաքներ ու  թողանցքներ, ինչը սպառնում է աղետալի ջրածածկման գոտու  ստեղծման: Խոշոր ու աղետալի  ջրհեղեղների դեպքում ջրի  հոսանքներն արմատախիլ  են  անում ծառեր, քշում քարե պատնեշներ, ոչ մեծ տներ,  շրջում տրանսպորտային միջոցներ: Ջրհեղեղները վտանգավոր են նաև  այն բանով, որ  շենքերն ու կամուրջները կորցնում են իրենց ամրությունը: Փայտյա  շինությունները սկսում են  փտել, մետաղական կառույցները ժանգոտում են:

Սողանք


Սողանքը երկրաμանական վտանգավոր երեւույթ է երկրակեղեւի մակերեսային հատվածներում հողազանգվածների երբեմն երկարատեւ ու աստիճանաμար, երբեմն արագ տեղաշարժով, որն արտահայտվում է սարերի, բլուրների լանջերում, գետահովիտներում, ծովերի ու լճերի ափերին։ Սողանքը զարգանում է հողազանգվածներում, որոնք չունեն բնական կցորդում։ Սողանքի առաջացման պատճառներն են՝ ջրով հագենալու հետեւանքով գետնահողի (գրունտի) բեռնվածության ավելացումը, փոսերի, իջվածքների, մակերեսային շերտերի տակ ջրակայուն կավի զանգվածի առկայությունը, թեք, զառիթափ տեղանքում անտառահատումները։ Սողանքի դեմ պայքարի գլխավոր եղանակը գետնաջրերի հեռացումն է։
Հայաստանի Հանրապետությունում կա տաեր չափերի ավելի քան 3 հազար սողանքային օջախ, որոնք ընդգրկում են շուրջ 65 հազար հեկտար տարածք։ Ակտիվ սողանքային տարածքներում են գտնվում Ողջաμերդ, Հաղարծին, Գնիշիկ, Գոշ, Օձուն գյուղերը, Դիլիջան, Կապան քաղաքները եւ այլ բնակավայրեր։ Սողանքներն առավելապես տարածված են Դեμետ, Հրազդան, Որոտան, Ողջի, Աղստեւ, Ազատ եւ Արփա գետերի ջրավազաններում։ Սողանքային երեւույթներից Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական կառույցներին հասցվող տարեկան վնասը կազմում է շուրջ 10 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Սելավ


Սելավը կարճաժամկետ եւ բուռն ցեխային, երբեմն ցեխաքարային հեղեղ է, որը ձեւավորվում է լեռնային գետերի ավազաններում՝ օժտված լինելով ավերիչ մեծ ուժով։ Սովորական ժամանակ սելավահունը հաճախ միանգամայն չոր է լինում։ Ձյան արագ հալոցքի, տեղատարափ անձրեւների ժամանակ այն լցվում է ջրով, որը սարալանջերի թեքության պատճառով սրընթաց վայր է խոյանում եւ քշում-տանում հսկայական քանակությամբ բեկորային նյութ (հեղեղի ընդհանուր զանգվածի մինչեւ 75 տոկոսըՍելավները հաճախ հանգեցնում են աղետալի հետեւանքների, ավերում են գյուղեր ու ճանապարհներ, ծածկում դաշտեր ու այգիներ։ Սելավային հեղեղների դեմ պայքարը կազմակերպվում է արգելափակող պատվարներ կանգնեցնելով, հոսքը սպառնալի վայրերից շեղելով եւ ջրահոսքի ավազանը անտառապատելով։ Հայաստանում ամեն տարի դիտվում են սելավներ։ Տարածքի մոտ 65 տոկոսը պարբերաբար տուժում է այս վտանգավոր երկրաբանական երեւույթից։

Комментарии

Популярные сообщения