Երկրաշարժ


Երկրաշարժը  ստորգետնյա ցնցում, որը տեղի է ունենում երկրակեղևի զանգվածում կուտակված էներգիայի կտրուկ լիցքաթափման արդյունքում: Տարբեր ժամանակներում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն ու հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ: Օրինակ հին Չինաստանում երկրաշարժերի մեղավորը ցուլն էր, Ճապոիայում ձուկը, իսկ Հնդկաստանում խլուրդը  և այլն:

Երկրաշարժերը ըստ  առաջացման բնույթի լինում են 2 տեսակ բնական երկրաշարժեր և տեխնածին երկրաշարժեր:  Բնական երկրաշարժերը  կապված  են տարբեր պրոցեսների հետ, հայտնի են տեկտոնական շարժումներով պայմանավորված երկրաշարժեր, հրաբուխների հետ կապված երկրաշարժեր:
Տեխնածին երկրաշարժը կապված է մարդկային գործունեության հետ, օրինակ ռազմական կամ արդյունաբերական պայթյունների հետևանքով առաջացող ցնցումները կարող են <<տրիգեր>> շարժիչ ուժ հանդիսանալ ուժեղ երկրաշարժի համար:  Կամ օրինակ մեծ ջրամբարի կառուցումը կարող է հանգեցնել տվյալ տարածքում սեյսմիկ ակտիվության բարձրացման:
Նշված բոլոր ձևի երկրաշարժերից Հայաստանի տարածքում առավել ուժեղ տարածված են տեկտոնական երկրաշարժերը: Երկրաշարժերը շատ կանխատեսելիության կարելի է բաժանել 2 խմբի  կանխատեսելի  երկրաշարժեր և անկանխատեսելի երկրաշարժեր:
Կանխատեսելի համարվում են այն երկրաշարժերը, որոնք իրենց առաջացման փուլում գրանցում են տարբեր նախանշաններ օրինակ ստորգետնյա լճերի մակարդակի փոփոխությունը, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխությունը, ռադոն, գազի անոմալ փոփոխությունները և այլն:  Անկանխատեսելի են համարվում առնաց որևէ նախանշանների գրանցվող երկրաշարժերը:

Комментарии

Популярные сообщения