Ջավախք
Մեծ Հայքի 15 նահանգներից տասներեքերորդի` Գուգարքի գավառներից,
Ջավախքը հիշատակվում
է
ութերորդը:
«Ջավախք» տերմինի մասին պատմագրության մեջ հայտնվել են տարբեր տեսակետներ: Ըստ վրաց մատենագիր Լեոնտի Մրովելու` Կուրի դաշտավայրը, Փոցխով գետի շրջատարածքը (պատմական Սամցխե գավառ, այժմ` Ախալցխա) և հարակից այլ հողեր ժառանգություն են հասել վրացիների նախահայր Քարթլոսի թոռանը` Ջավախոսին, Մցխեթոսի որդուն: Ջավախոսի անունից էլ երկրամասը կոչվել է Ջավախք, վրացերեն` Ջավախեթի: Ըստ մեկ այլ ավանդապատումի` այդ անունը երկրամասին տրվել է առասպելական Ջավախ իշխանի պատվին: Սակայն այս հիմնավորումներն իրավամբ համարելով առասպելական և խիստ պարզունակ՝ հետագայի ուսումնասիրողներից շատերը փորձել են գտնել ուրիշ բացատրություններ: Ոմանք, հաշվի առնելով Ջավախքում ցրտադիմացկուն հացազգիներ աճեցնելու համար բարենպաստ կլիմայական պայմանները, նրա անունը կապում են վրացերեն Wvavi (ճվավի)` տարեկան (աշորա) բառի հետ:

«Ջավախք» տեղանունը, ինչպես երևում է ուրարտական (Վանի թագավորության) արձանագրություններից, մ. թ. ա. IX
դարի
վերջից
Հայկական
լեռնաշխարհի
հյուսիսում
հիշատակվող
Զաբախա
կամ
Զաբախյան
երկրի
անվան
տառադարձված
տարբերակն
է`
Ջաբախա
– Ջավախա-
Ջավախք:
Բանասեր
Վահան
Սարգսյանն
իր
«Ջաւախք
տեղանվան
ծագումը»
գրքույկում
լեզվաբանական
նյութերի
վերլուծության,
հայ-բասկական
լեզվական
առնչությունների
հետազոտության
հիման
վրա
հանգում
է
այն
հետևության,
որ
Զաբախան
Ջավախք
տեղանվան
ամենահին
տարբերակը
չէ:
Հնագույնն
ունի
հայկական
ծագում:
«Ջաւախք
տեղանունը,
-գրում
է
նա,
-ծագում
է
հայերեն
ճապաղ`
փռված,
տարածված,
ծավալված
բառից,
որը
համապատասխանում
է
տեղանքի
ֆիզիկական
առանձնահատկություններին,
քանի
որ
Ջավախքը
գտնվում
է
ընդարձակ
հարթավայրում..»:
Комментарии
Отправить комментарий