Կլիմա եղանակ հասկացություների տարբերությունը
Կլիմա և եղանակ
հասկացությունների տարբերությունը
Առավոտյան արթնանալիս
դու մտածում ես, թե դրսում ինչ եղանակ է. Եթե ցուրտ է, դու կարող ես կրել ավելի տաք հագուստ, իսկ եթե շոգ
է՝ ամառային:
Սակայն պետք է հիշել,
որ կլիման և եղանակը նույնը չեն: Կլիման տվյալ տարածքում եղանակների բազմամյա միջինացված ռեժիմն է: Օրինակ՝ Հայաստանը կլիմայական
հակադրությունների երկիր է: Հանրապետության
տարածքում առկա են կլիմայի գրեթե բոլոր տարատեսակները՝
չոր մերձարևադարձայինից մինչև ցուրտ բարձրալեռնային:
Եղանակ
Եղանակը տվյալ պահին մթնոլորտում տեղի ունեցող երևույթները
և վիճակը բնութագրող
ցուցանիշներ են:
Այն ներառում է հետևայլ գործոնները տեղումեր, մթնոլորտային ճնշում, ջերմաստիճան, քամու ուժգնություն, խոնավություն,
ամպամածություն և այլ երևույթներ, ինչպիսիք
են մրրիկը և ամպրոպը: Եղանակը կարող է փոփոխվել
օրերի և ժամերի ընթացքում: Օրինակ կարող է մի քանի ժամ անընդմեջ անձրև տեղալ,
իսկ հետո լինել արևոտ եղանակ:
Կլիմա
Կլիման տվյալ տարածքին բնորոշ միջինացված օթերևութաբանական պայմաններն են: Դա միջին եղանակն է տևական ժամանակի՝ սովորաբար
30 տարվա
ընթացքում: Կլիման բնորոշվում է միջինացված ջերմաստիճանով, խոնավության, քամու ուժգնությամբ և բնույթով, մթնոլորտային ճնշման, ամբամածությամբ, արեգակնային ճառագայթման աստիճանով և
տեղովությամբ և այլ գործոններով: Տարբերվում են
կլիմայի հետևայլ գոտիները՝ բարեխառը, արևադարձային,
հասարակածային, չոր, բևեռային և մեծ բևառային:
2. Ինչ է կլիմայի փոփոխությունը
Կլիմայի փոփոխությունը
տևական ժամանակահատվածում (տասնամյակներ և
ավելի) կլիմայական ցուցանիշների ցանկացած փոփոխությունն է: Կլիմայի փոփոխության պատճառ կարող են հանդիսանալ ինչպես բնական գործոնները, այնպես էլ մարդու գործունեությունը: (Օրինակ՝ հողագործման մեր փոփոխությունները, աղտոտվածությունը և այլն), որոնք փոխում են մթնոլորտի գազերի բաղադրությունը: Կլիմայի փոփոխությունը,
հիմնականում, վերաբերվում է տևական ժամանակահատվածում կլիմայի մեջ կատարված երկարաժամկետ փոփոխություններին: Կլիմայի փոփոխությունը կարող է բնորոշվել ջերմաստիաճանի բարձրությամբ կամ իջեցմամբ: տեղումների մակարդակը անձրևների կամ ձյան տեսքով կարող է ավելանալ կամ նվազել:
Комментарии
Отправить комментарий