Գլոբալ տաքացում

Գլոբալ  տաքացումը 20-21-րդ  դարերում երկրի համաշխարհային օվկիանոսի մթնոլորտի միջինտարեկան ջերմաստիճանի աստիճանաբար մածացման գորընթացն է: Փորձագետների գնահատականով երկրի միջին ջերմաստիճանը արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանից (18-րդ դարի երկրորդ կեսից) ավելացել է 0,70 C-ով, և վերջին 50 տարիներին դիտարկվող  տաքացումը մեծամասամբ  պայմանավորված է մարդու գործունեությամբ՝ առաջին հերթին, գազի՝ ածխաթթու գազի  (CO2 ) և մեթանի ( CH4 ) արտանետումներով, որոնք առաջացնում են ջերմոցային էֆֆեկտ:
Որոշ  հետազոտողներ համարում են, որ գլոբալ տաքացումը  առասպել է, գիտնականների մի մասն էլ հերքում է այդ գործընթացի վրա  մարդու ազդեցության հնարավորությունըԿան  նաև  մասնագետներ ովքեր չեն հերքում գլոբալ տաքացման բուն փաստը բայց համարում է որ արդյունաբերական արտանետումները կլիմայական այդ փոփոխությունների վրա ազդող գործոններից ամենևին  էլ ամենավտանգավորը չեն

Գլոբալ տաքացման  պատճառները
Կլիմայական համակարգերի փոփոխությունները պայմանավորված են ինչպես բնական ներքին պրոցեսներով, այնպես էլ արտաքին ազդեցություններով: վերջին 2000 տարիների ընթացքում հստակ դիտարկվում են տաքացումների և սառեցումների մի քանի կլիմայական ցիկլեր, որոնք հաջորդում են միմյանց: Կլիմայի այդօրինակ փոփոխությունների պատճառները  մնում են անհայտ, սակայն հիմնական արտաքին ազդեցություններից են համարվում երկրի ուղեծրի, արեգակնային ակտիվության փոփոխությունների դիտարկումները ցույց են տալիս, որ  միջին ջերմաստիճանը երկրի վրա իրոք բարձրացել է, սակայն  դար պատճառները շարունակում են մնալ վիճահարույց:  Ամենից շատ քնարկվող պատճառներից է ջերմոցային էֆֆեկտը:

Ջերմոցային էֆֆեկտը հայտնաբերել է Ժոզեֆ Ֆուրյեն 1824թ: Դա մի պրոցես է, որի ժամանակ մթնոլորտային գազերի կողմից ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանումը և արտանետումը առաջացնում են մթնոլորտի և երկրի մակերևույթի տաքացում:  Մարդու տնտեսական գործունեության ընթացքում առաջացած ջերմային գազերի գրեթե կեսը մնում են մթնոլորտում:

Комментарии

Популярные сообщения